Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է կառավարությանը

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության:

«Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վլադիմիր Կովալենկոն, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ:

Արագածոտնը դարձել է 6-րդ մարզը, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերից հետո, որտեղ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորել է նաև այս մարզում դպրոցական սննդի կազմակերպման հանձնառությունը  ՀՀ կառավարության կողմից` շեշտելով, որ դպրոցական սննդի կազմակերպումը պետք է իրագործվի անխափան և այդ նպատակով հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ՌԴ գործընկերների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ:

«Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք  տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի  ապահովման վրա: Ծրագրի հաջող իրականացման մեջ ներառված են տարբեր շահառուներ: Նախարարությունը, որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարևոր գրավականը ուսուցիչների և ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման և առկա խնդիրների լուծման գործում: Երրորդ կարևոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման և սարքավորումներով համալրման միջոցով»,- նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` փոքր համակազմ ունեցող դպրոցներում, որտեղ դպրոցական սննդի ծրագրից օգտվող աշակերտների թիվը մեծ չէ, 2020 թ. պետական բյուջեում ֆինանսավորման նոր բանաձև է կիրառվելու, ըստ որի խոհանոցներում աշխատողների համար նախատեսվում է հավելյալ ֆինանսավորում:

«ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության և Ռուսաստանի Դաշնության շարունակական աջակցության շնորհիվ, Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հիանալի օրինակ է և խորհրդանշում է այն, ինչ հնարավոր է իրականացնել, երբ բոլորս աշխատում ենք մեկ համընդհանուր նպատակի համար՝ ի նպաստ երեխաների ապագայի խթանել կայուն պարենային ապահովությունը», – նշել է Ելենա Միլոշևիչը:

Ռուսական կողմի ներկայացուցիչ Վ. Կովալենկոն ևս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած արդյունքները` ընդգծելով, որ ծրագրի իրականացման արդյունավետության առումով մեր երկիրն առաջատարն է նախկին Խորհրդային միության երկրների մեջ:

ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովն էլ նշել է, որ Հայաստանում դպրոցական սննդի կազմակերպման հաջողված փորձը հաշվի կառնվի ՌԴ-ում դպրոցական սննդի ծրագրի ներդրման ընթացքում.  «Հայաստանն այս առումով  բավականին առաջ է անցել, որովհետև ՌԴ-ում նոր են սկսվում քննարկումները դպրոցական սննդի կազմակերպման պետական ծրագրի ներդրման վերաբերյալ: Հայաստանում ես տեսել եմ, որ ծնողների, դպրոցի և պետության համատեղ ուժերով ադյունավետ համակարգ է ստացվել»,- նշել է  Վ. Չերնիգովը:

Արագածոտնի մարզպետի տեղեկացմամբ` մարզում առկա 117 դպրոցներից 101-ում կազմակերպվում է տաք սնունդ: Ծրագրից օգտվում է 1-4-րդ դասարաններ և նախակրթարաններ հաճախող շուրջ 7500 երեխա: 16 դպրոցում երեխաներին  կտրամադրվի չոր սնունդ մինչև այդ հաստատությունները նույնպես ապահովվեն խոհանոցային ենթակառուցվածքներով։

Նշենք, որ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցական ծրագրից կօգտվի կրտսեր դպրոցի 260 աշակերտ: Այստեղ ՊՀԾ-ի աջակցությամբ  վերակառուցվել  և  նորոգվել է խոհանոցը, որը նախկինում անբարեկարգ տարածք է եղել: Դպրոցի խոհանոցն այժմ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով, առողջ սննդի կազմակերպման բոլոր պայմաններով: Բացի այդ` դպրոցին կից ՊՀԾ աջակցությամբ կառուցվում է ջերմոց, որտեղ հետագայում աճեցվելու են դպրոցի սննդի կազմակերպմանն անհրաժեշտ մթերքներ: Դպրոցներին կից ջերմոցների ստեղծումը ՊՀԾ-ի նոր ընդլայնված մոդելն է, որն այժմ փորձարկվում է և հաջող արդյունք արձանագրելու դեպքում կտարածվի նաև մյուս դպրոցներում»,- ասված է հաղորդագրությունում: