Բանակցության մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն կողմերը․ Լավրովը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԼՂ հակամարտության կողմերը պետք է համաձայնեցնեն և որոշեն բանակցությունների մասնակիցների կազմը: Երևանում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Արցախը որպես լիարժեք կողմ բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երևանի առաջարկին:

«Խորհրդակցությունների և դրանց հետևած բանակցությունների սկզբնական փուլում, երբ դադարեցվեցին մարտական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան համաձայնությունների և բանակցությունների մասնակից էր: Ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- ասաց Լավրովը:

Նա հավելեց, որ որպես համանախագահող երկիր՝ իրենք, ամեն դեպքում, կարող են միայն փորձել հասնել նրան, որպեսզի գործընթացն ընթանա համընդհանուր համաձայնության հունով:

«Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ որևէ համաձայնություն հնարավոր չի լինի ձևակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: