«Հայ-ռուսական միավորված զորախումբը սուվերենության կորուստ է, որի չափը կարող է էն չափի լինել, որը եղել է Կարսի պայմանագրի դեպքում»․ Մանվել Սարգսյան

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում սուվերենության կորուստ ու Ռուսաստանի կողմից վտանգավոր պարտադրանք է համարում Հայաստան-Ռուսաստան միավորված զորախմբի մասին համաձայնագիրը, որն օրերս հավանության արժանացավ ՀՀ խորհրդարանում։

«Ամենաէականն այն է՝ ում հրամանին են ենթարկվում զինված ուժերը։ Հենց այստեղ է լղոզումը և այնպիսի ձևով, որ արդեն իսկ ես տեսա դրա մեջ մի շատ էական բան, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է ազդեցության լծակ ստեղծել Հայկական բանակի վրա։ Դա միանշանակ է»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ սա Ռուսաստանի կողմից պարտադրված հերթական համաձայնագիրն է, որի հետևանքները կարող են շատ վատ լինել։ «Ի՞նչ է նշանակում՝ խաղաղ պայմաններում հրամանատարությունն այսպես է, ռազմական գործողությունների ժամանակ ուրիշ ձև է։ Ո՞վ է որոշել, ո՞նց է որոշել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ հրաման դուրս չի եկել, որևէ որոշում չի ընդունվել, երկրում չի հայտարարվել ռազմական վիճակ, որևէ մեկը չի գրանցել դա որպես պատերազմ»,- մտահոգություն հայտնեց Մանվել Սարգսյանը։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը կարող է Հայաստանին ներքաշել այս կամ այն երկրների հետ պատերազմական գործողությունների մեջ, օրինակ` Վրաստանի, Ուկրաինայի հետ և այլն․ «Որովհետև պարզ չի՝ ինչ է նշանակում՝ «անմիջական վտանգ» պայմանագիրը կնքող երկրների համար։ Նշանակում է՝ Դուք կարող եք ներքաշվել տարբեր ռազմական ավանտյուրաների մեջ»։

Նշենք, որ, ըստ համաձայնագրի, խաղաղ պայմաններում զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:

Մանվել Սարգսյանի համոզմամբ՝ այս համաձայնագիրը սուվերենության կորուստ է, որին ՀՀ իշխանությունը գնում է իր իշխանությունը պահելու համար։ «Չհասկանալով, որ կորցնում ես շատ կարևոր բան՝ որոշում ընդունելու ինստիտուտը։ Ով է ապրիլյան պատերազմում որոշումներ ընդունել, կարծում եմ, որևէ մեկը կասկած չունի. Ռուսաստանը՝ ի վնաս Հայաստանի շահերի։ Միանշանակ` սուվերենության կորուստ է։ Չափը կարող է էն չափի լինել, որը եղել է Կարսի պայմանագրի դեպքում»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է համաձայնագրում առկա այն կետին, որով այդ միավորված զորախումբը կարող է միջամտել Հայաստանի ներքին զինված ապստամբություններին, Մանվել Սարգսյանը համոզված է, որ հենց ՀՀ իշխանություններն են առաջարկել ռուսական կողմին այդ կետը մտցնել՝ Հայաստանի հանրությանը ապստամբություններից հետ պահելու ու իրենց դիրքերը պահելու, իրենց փրկելու համար.«Որովհետև իրենք գիտեն՝ իրենք ինչ են անում և պիտի դիմեն Ռուսաստանի իրենց հովանավորներին՝ ասելով, թե բա որ վաղը մարդիկ մեր դեմ դուրս գան, ասեն՝ էս ի՞նչ եք անում, մենք ո՞նց ենք պաշտպանվելու»։

Մանվել Սարգսյանի խոսքերով՝ սա միանշանակ սպառնալիք է Հայաստանի ժողովրդին, եթե վերջինս փորձի ՀՀ իշխանության այս կամ այն որոշման դեպքում ապստամբության գնալ։ «Ես չեմ հավատում, որ այսպիսի պայմանագրեր կստորագրվեին, եթե էստեղից չլինի առաջարկը»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանրամասները դիտեք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան