«Նույն գնահատականն ավելի խիստ հնչեցնում ենք Փաշինյանին, եթե պաշտպանում է նախարարին». Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.11.2019 | 17:22ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել և դատապարտում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Դաշնակցությանն ուղղված հայտարարությունները:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է նույն տեսակետները, ազգային արժեքների ոտնահարման Արայիկ Հարությունյանի վարքագիծը, նույն գնահատականներն իրեն էլ են տալու և ավելի խիստ:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրենց տեսակետները չի կիսում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան