Մեզ համար անդաստիարակ են այն մարդիկ, որոնք դատարաններ են շրջափակում. Տարոն Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

Կրթության, գիտության և մշակույթի բնագավառում վարվող քաղաքականությունը չափազանց անհանգստացնող է: Անհանգստացնում է այն ընդգծված վերաբերմունքը, որը հանրությանը տանում է ապազգայնացման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը:

«Մենք այս ամենը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից։ Սա արժեհամակարգ թելադրելու մտածված քաղաքականություն է, որն այսօր վարվում է ԿԳՄՍ նախարարի և Կառավարության կողմից։ Ինչ վերաբերում է մեր երիտասարդներին անդաստիարակ անվանող նախարարին, ապա պետք է ասեմ, որ Դաշնակցությունը, որպես ընտանիք, մեզ դաստիարակել է սիրել մերձավորին և հայրենիքը: Սա է մեր դաստիարակությունը։ Այսօր նստացույց անող երիտասարդներն Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում, ոչ թե խրամատներ են փորել։ Մեզ համար անդաստիարակ են այն մարդիկ, ովքեր դատարաններ են շրջափակում, վրան խփում Մայր Աթոռի վեհարանում», – ասաց դաշնակցական գործիչը:

Տոնոյանը նշեց, որ եթե նախարարն այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի Արցախյան պատերազմում ընկած քաջերի հայրերից և մայրերից, որոնք այսօր դաշնակցականներ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան