Կառավարությունը կրճատել է անօթևանների կացարանի բյուջեն. «Ապահով Հայաստանի»` փողոցում մնացած քաղաքացիները` ցուրտ ձմռանը սպասելիս

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Անօթևանների կացարանում բնակվող տիկին Ռիտան Թուրքիա մեկնելու իր ծրագրերի մասին բոլորին պատմել է։ 64 տարեկան է, դեռ կհասցնի տեսնել Երկիրը։ «Ապերացիայիս հարցը լուծեմ ու գնամ», – ասում է: Բայց առայժմ նա Երևանում է՝ Վարդաշեն թաղամասի անօթևանների կացարանում՝ ցուրտ ձմռանը սպասելիս։

Անցյալ տարի հոկտեմբերից տաքացրեցին սենյակները, բայց այս տարի կացարանի տնօրինությունը մի ամիս ուշ է սկսելու ջեռուցել։ Կառավարությունը կտրել է անօթևանների փողը՝ 2 մլն դրամով քիչ են ստանալու։ Ո՛չ Ռիտան, ո՛չ էլ մյուսները չեն բողոքում։ Եղածից էլ են գոհ: Բաց երկնքի տակ ապրելուց լավ է։ Անօթևաններ շատ են, կացարանը մեկն է։ Դանիական Հանս Քրիստիան Կոֆոեդ հիմնադրամն է 2011 թվականից հիմնականում ֆինանսավորում փողոցում հայտնվածների ապրուստը։ Կառավարությունը մինիմալ աշխատավարձ է վճարում կացարանի 25 աշխատողներին, սննդի փող է տալիս՝ օրական մոտ 750 դրամ, նաև լույսի գումարն է վճարում:

«Մնացած ամեն ինչը՝ անօթևանների շորն ու կոշիկը, հիգիենայի պարագաները, կացարանի իրերը, կահույքը ՝ ամեն ինչ դանիացիների վրա է», – հայտնեց մեզ անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը: Նա 2004 թվականից զբաղվել է անօթևանների հարցերով, ուսումնասիրել է դանիական փորձը։ Ասում է, որ Հայաստանի գրեթե բոլոր անօթևաններին անունով և դեմքով ճանաչում է: Պաշտոնական վիճակագրության բացակայությունը լրացնում է սեփական փորձով. «Հայաստան ում մոտ 2-3 հազար անօթևան կա»,- վստահեցնում է տնօրենը: Նրանցից 800 հոգու հարցերը այս կացարանի աշխատողներն են լուծել՝ աշխատանքի են տեղավորել անօթևաններին , փաստաթղթերն են վերականգնել, բուժօգնություն են ցուցաբերել, օգնել են հաշմանդամության կարգ ստանալ: 100 անապահով է այսօր բնակվում կացարանում: Ձմռանը նրանց թվաքանակն ավելանում է:

Իրանի քաղաքացի Վիկտորիա Թորոսյանը նրանց թվում է: Նրա փաստաթղթերն են փորձում վերականգնել։ Նա ամուսնացած է եղել իրանցու հետ, ամուսինը մահացել է, կրկին հայկական անձնագիր է ուզում։ «Իմ հայրենիքն է, ուզում եմ այստեղ ապրել: Պասպորտս վերականգնեմ, գնամ Պարսկաստանի տունս ծախեմ, գամ իմ Հայաստա ն», – ասում է տիկին Վիկտորիան:

Կացարանի բնակիչներից Սուսիկ մայրիկի համար էլ աչքի վիրահատություն են կազմակերպել։ Բայց գները թանկացան։ Մի տարի առաջ պետպատվերի շրջանակում նա երկու աչքը կարող էր 60 հազարով վիրահատել։ Հիմա հատկացվող գումարը կրճատվել է։ 60 հազարով միայն մեկ աչքն են վիրահատում։ Ոչ բոլորն են ուզում մնալ այստեղ։ Շատերը եկել են կարիքից դրդված։ Օրերով անշարժ ու լուռ պառկում են անկողնում, հիշողություններին են տրվում։

Վարուժան Հարոյանը հին կյանքում դերձակ էր։ Ապրում էր Դիմիտրով փողոցում։ Իր բնակարանը նվիրել է որդուն` 16 տարեկան դառնալու առթիվ։ Որդին մեծացավ, հայրական տունը ծախեց, հորը թողեց փողոցում։ Մի օր Վարուժանը հեռուստացույցով որդուն է տեսել` մի ռուս գեներալի կողքին նստած. «Գեներալի փեսա է, ես գիտեմ: Մի հատ կուզեի տեսնել նրան ու ասել՝ Աստված քեզ պահի, տղա ջան»:

Իսկ ահա Աղավնի Կալաշյանի որդին միշտ նրա հետ է։ Կացարանից կացարան է տեղափոխվում։ Նա դերասան է, տեղի հեռուստաաստղը։ «Կարգին սերիալում» է նկարվել։ Բայց նրան փող չեն տալիս ստուդիաները՝ 5-10 հազար դրամ։ Իսկ ինքը ընկերուհի ունի՝ չորրորդ գյուղի ծերանոցում բնակվող կույր աղջիկ է: Աղավնին գուլպա է գործում ապագա թոռան համար, բայց որդին ամուսնանալու տեղ չունի։ Գնացող եկողին խնդրում է, որ իրեն կամ տուն տան, կամ հովանավորի ճար անեն։

Կացարանի բնակիչներից ոմանք ազատություն են ուզում՝ կրակի մոտ ընկերներով կանգնել, մի բաժակ խմել, գիշերը տուն չգալ, պտտվել մինչև լույս։ Բայց ի վերջո համակերպվում են։ Ձմռանը ազատ կյանքի հաճույքներին տրվելն այնքան էլ հաճելի չէ, և կացարանում բնակվել ցանկացողների հերթեր են առաջանում։ Անցյալ ձմեռ կենտրոնի բնակիչները 118 հոգի են եղել։ Դանիացիները ստիպված են եղել լրացուցիչ միջոցներ տրամադրել։

Այս տարի օդերևութաբաններն էլ ավելի ցուրտ ձմեռ են խոստանում։

Սյուզան Սիմոնյան