Վեհ կրթամշակութային հարցեր ենք քննարկում, մինչդեռ մարզերում տարրական խնդիրներ չեն լուծվում. ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել. Թագուհի Թովմասյան

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում «Վեհ կրթամշակութային հարցեր ենք քննարկում, մինչդեռ մարզերում տարրական խնդիրներ չեն լուծվում. ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել» վերտառությամբ գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզերում առկա կրթական ու սոցիալական որոշ հարցերի:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի խնդրով. ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի մի խումբ ուսուցիչներ, որոնք ահազանգում են, որ համայնքին սպասարկող և յուրաքանչյուր հինգշաբթի իրենց Ախպրաձոր տեղափոխող տրանսպորտային միջոցներն այլևս չեն աշխատում: Արդյունքում դասավանդելու նպատակով Ախպրաձոր համայնք հասնելը ուսուցիչների համար դարձել է օրհասական խնդիր, որի լուծումը խիստ ծախսատար է. իրենց աշխատավարձի «առյուծի բաժինը» նրանք ստիպված ծախսում են ճանապարհի վրա:

Իհարկե, ժամանակին գործել է կանոնավոր երթուղի՝ շաբաթվա ընթացքում 2 անգամ (երկուշաբթի և հինգշաբթի), և ուսուցիչները կարողացել են Լճավանից Ախպրաձոր հասնել: Սակայն դրանից ավելի ուշ Լճավանից Ախպրաձոր հասնելու համար թողնվել է միայն հինգշաբթի օրվա տեղափոխության հնարավորությունը: Չնայած սա էլ լրացուցիչ դժվարություն էր առաջացնում, այնուամենայնիվ, ուսուցիչները հարմարվել էին նաեւ այս գրաֆիկին և շարունակել աշխատել: Հիմա նոր փոփոխություններ են եղել, և տրանսպորտային ծառայությունն իսպառ վերացվել է:

Այս ահազանգի հետքով գրություն եմ ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և ստացել պատասխան այն մասին, որ Վարդենիսի տարածաշրջանում ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող «Շամա-տրանս» ՍՊ ընկերությունը հրաժարվում է երթուղին սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ երթուղու սպասարկման վրա կատարվող ծախսերը գերազանցում է ստացած եկամուտը: Այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր չկա, որ նման ծառայություն մատուցի:

Ստացվում է՝ մասնավորին տնտեսապես ձեռնտու չէ այդ երթուղին շահագործելը, իսկ պետությունն էլ ի վիճակի չէ որեւէ բան փոխել: Արդյունքում ուսուցչին զուտ ֆիզիկապես չենք կարողանում դասարան հասցնել, դասապրոցեսն ապահովել, չենք կարողանում աշակերտին չզրկել կրթություն ստանալու իրավունքից … Ասել է թե՝ տարրական խնդիրները չեն լուծվում մարզերում, բայց մենք խոսում ենք վեհ կրթամշակութային հարցերից…»