ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Քաղաքականություն
06.10.2017 | 17:10ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը լքում է իր պաշտոնը. այս մասին տեղեկացնում է tass.ru-ն՝ հղում անելով Ագրամունքի պաշտոնական ներկայացուցչին:
«Ագրամունտն առավոտյան դիմում է ներկայացրել՝ պաշտոնը թողնելու մտադրությամբ»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատվիրակները պլանավորում էին աշնանային նստաշրջանի ընթացքում քվեարկություն անցկացնել Ագրամունտի հրաժարականի հարցով։