ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Ամիրյանը եկել էր լավ ծրագրերով, բայց համակարգն այնպիսին է, որ դրանք դատապարտված են չիրականանալու»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

 «Երևանում սիրում են գիրք կարդալ, դրանում կարելի է համոզվել գրախանութներ այցելելով, երիտասարդների հետ շփվելով: Բայց, միևնույն ժամանակ, անցումներում տեսնում ենք գրավաճառների, որոնք վաճառքը կազմակերպում են մի կողմից սոցիալական, մյուս կողմից՝ գրքից ազատվելու գործոններից ելնելով»,- նման կարծիք է հայտնում գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Նա անդրադառնում է նաև երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին, որի պայմաններում ինտելեկտը չի հավակնում հաջողության այցեքարտ լինել․ «Մեր երկրում չորրորդ կամ ութերորդ դասարանի կրթությամբ մեկը կարող է հաջողության հասնել իր՝ մի կերպ ձեռք բերած դիպլոմով, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, կամ այն բանի համար, որ հանրապետական է։ Եթե հանրապետական ես՝ գործ կունենաս, ոչ՝ ոչ, ուզում ես՝ քեզ կոտորիր։ Այս սկզբունքը պետք է փոխարինվի ինտելեկտի հանդեպ հարգանքով, երիտասարդը պետք է իմանա, որ գիրք կարդալով կարող է մեր երկրում հաջողության հասնել։ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից ի վեր` մենք ունեցանք մի քանի անկուսակցական նախարարներ, սակայն ընտրություններին ընդառաջ անգամ մշակույթի նախարարն անդամագրվեց «Հանրապետականին»։ Սա ավելի հստակ նյութական օրինակ է, քան եթե հազար անգամ գիրք գովազդեն Հանրայինով»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում բարոյահոգեբանական փայլուն մթնոլորտ եղել է անկախության առաջին տարիներին, սակայն հետպատերազմյան շրջանում դրվել է վատ մթնոլորտի ձևավորման նախահիմքը․ «Այդ ժամանակ կատարվեց ամենամեծ սխալը, երբ եկան հաղթող տղերքը, և պարզվեց, որ մեր երկրում տիրություն են անում նրանք, ովքեր Արցախի, հրացանի երես չէին տեսել։ Սա բավական էր, որ խախտվեր ամեն ինչ»,- ասում է նա։

Գրականագետը խոսում է նաև գրքի հարկվելուց, ավելացված արժեքի հարկից, որը կազմում է 20 տոկոս․ «Որպեսզի հասարակությունը տեսնի իշխանությունների վերաբերմունքը գրքի նկատմամբ, պետք է, որ հարկը կազմի գոնե 19 %։ Մեզ մոտ այդ վերաբերմունքը չկա։ Արմեն Ամիրյանը եկել էր լավ ծրագրերով, հիմա էլ ունի այդպիսիք, բայց համակարգն այնպիսին է, որ ամենալավ ծրագրերն էլ դատապարտված են չիրականանալու»,- շեշտում է նա։

Գրականագետը խոստովանում է, որ կողմ կլիներ, եթե պաշտոնյաները չկարդային, բայց ձևավորեին մշակույթ, որի դեպքում մյուսները կկարդային, քան թե` իրենք լինեին ընթերցասեր, բայց մենք ունենայինք այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչպիսին ունենք։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան