Եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա սլաքները լրիվ ուրիշ տեղ են տանում․ Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես հեղափոխություններին կողմ չեմ, բայց ստեղծվել էր նոր իրավիճակ, որը հույս էր տալիս, որ մեր պետությունն ինչ-որ ճանապարհով պետք է գնա։ Նոր փուլ էր սկսվում պետության զարգացման մեջ։ Այս մասին Հանրային խորհրդի նիստի ժամանակ ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Ինչ-որ տեղից հետո ես սկսեցի հիասթափվել, որովհետև տեսա, որ այն, ինչ որ արվում է, մեզ չի տանելու այդ ուղղությամբ։ Ինձ համար ընդունելի չէր քննարկումները վեթթինգի մասին, անցումային արդարադատություն, Մարտի 1-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները: Եվ ես հունիս ամսին անհանգստացած որոշեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանին, իմ խորհուրդներն ու կասկածներն իրեն հաղորդել: Հունիս ամսին ես 2 անգամ իրեն զանգեցի, ինքը հետ չզանգեց: Դա աննախադեպ էր, որովհետև այդպիսի բան ո՛չ իր հետ էր եղել, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի և ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես զգացի, որ այդ մարդը չի ուզում խոսել»,- ասաց Մանուկյանը։

Վերջինս նկատեց, որ եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա այդ սլաքները լրիվ ուրիշ տեղ են տանում։

Հիշեցնենք, որ այսօր հրավիրվել է Հանրային խորհրդի նիստ, որի օրակարգում երկու հարց է՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը, Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում։