Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը տեղի կունանա նոյեմբերի 30-ին

Լուրեր

18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

ԱԺԿ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ 2019 թվականի նոյեմբերի 6-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺԿ Կենտրոնական խորհրդի ընդլայնված նիստը՝ Կենտրոնական խորհրդի, ԱԺԿ շրջանային (քաղաքային) կառույցների խորհուրդների անդամների, ինչպես նաև գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ: Նիստը վարում էր Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ընդլայնված նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ կուսակցության Կենտրոնական գրասենյակի նոր ղեկավարի ներկայացումը Կենտրոնական խորհրդին, ԱԺԿ նոր խորհրդանշանի շնորհանդեսը և կուսակցության հերթական 6-րդ համագումարի և շրջանային (քաղաքային) համաժողովների ժամկետների հստակեցման և նախապատրաստական աշխատանքների հարցը:

Ներկայացնելով ԱԺԿ Կենտրոնական գրասենյակի նորանշանակ ղեկավար Սուրեն Գրիգորյանին՝ Աշոտ Ղուլյանը խոսել է կուսակցության շարքերում նրա անցած ուղու, ինչպես նաև պետական պատասխանատու պաշտոններում նրա գործունեության մասին և ընդգծել, որ գրասենյակի ղեկավարի պաշտոնում Սուրեն Գրիգորյանը շարունակելու է իր նպաստը բերել կուսակցական շինարարության գործին:

Այնուհետև նիստի մասնակիցներին է ներկայացվել ԱԺԿ նոր տարբերանշանը, որով կուսակցությունը ներկայանալու է 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ: «Նոր տարբերանշանը իր մեջ ներառում է վստահության, առաջընթացի և ընդհանուր տեսլականի գաղափարները և խորհրդանշելու է ժողովրդավարական կուսակցության հանձնառությունը նորացված գաղափարներով, կազմով ու ծրագրերով ներկայանալու Արցախի հանրությանը»,-նշել է կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ԱԺԿ 6-րդ համագումարի անցկացման ժամկետներին և նախապատրաստական աշխատանքներին: Քննարկումների արդյունքում մատնանշվել են տեղերում կազմակերպվելիք աշխատանքները և որոշվել է նոյեմբերի 15-23-ը կազմակերպել շրջանային համաժողովներ, որոնց արդյունքներով էլ նոյեմբերի 30-ին կհրավիրվի կուսակցության համագումարը: Շրջանային (քաղաքային) կառույցների խորհուրդների անդամներին հանձնարարվել է տեղերում խորհրդատվություններ անցկացնել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի, ինչպես նաև նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության հավանական թեկնածուների վերաբերյալ: