Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ մտնում է արմատական բարեփոխումների փուլ. նախարար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը:

«Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։

«Խորհրդանշական այս փաստը վկայում է, որ նախարարությունը կարևորում է ծրագրի՝ Հայաստանի բուհերի կարողությունների հզորացմանն ուղղված նախագծերը։ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ մտնում է արմատական բարեփոխումների փուլ. շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի բարձրագույն կրթության արագընթաց զարգացման համար։ Կատարելագործվում են հավատարմագրման գործընթացները, լայն հնարավորություններ են ստեղծվում համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար, մեծ փոփոխություններ են նախատեսվում բուհերի ֆինանսավորման և կրթական համակարգի արդիականացման ու միջազգայնացման ուղղություններով։ Էրազմուս+ ծրագրի նախագծերը կարող են էապես խթանել այդ բարեփոխումների իրագործումը»,-նշել է նախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝  հենց երիտասարդներն են պատասխանատու երկրի ապագայի համար, և շատ կարևոր է աջակցել նրանց ու պայմաններ ստեղծել, որ կարողանան իրենց ուսումը շարունակել արտերկրում, ապա աշխատել Հայաստանում և զարգացնեն երկիրը: «Էրազմուս+ ծրագիրը նպաստում է նաև ուսանողների և դասախոսների շարժունակությանը: Մենք երկխոսության քաղաքականություն ենք վարում և բազմաթիվ ծրագրեր ենք տրամադրում Հայաստանին, և սա, իրոք, բեկումնային ձեռքբերում է, որովհետև ՀՀ կառավարությունը մեծապես ներգրավված է այս գործընթացներում»,-նշել է ԵՄ դեսպանը՝ կարևորելով երիտասարդների աշխատունակության բարձրացման և ցկյանս կրթության հարցերը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության և իսպանական 13 համալսարանների պատվիրակությունը. նրանք ներկայացրել են Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձը:

Նշենք, որ ամեն տարի Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` 184 երկրի տասնյակ հարյուրավոր բուհերի և կազմակերպությունների համար, որոնք  կարող են ներկայացնել իրենց հայտերը և ծրագրերը: Այս տարի ևս միջոցներ կտրամադրվեն էրազմուս+ ծրագիրը ֆինանսավորող 34 երկրների և  գործընկեր 150 պետությունների, որոնց թվում է նաև Հայաստանը:

Ամենամյա Տեղեկատվական օրերը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը միտված միջոցառումների շարք են, որոնք տրամադրում են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունները։ Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվում են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման ամփոփիչ մրցույթում։

Երկօրյա միջոցառման ընթացքում հանրությունը կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին։
Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված կլինի հայ-իսպանական կոնտակտային նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 8-ին` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանում»,- ասված է հաղորդագրությունում: