Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ  Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նամակ է ուղարկել իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեցող հոգևորականներին. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատրիարքական ընտրություններում թեկնածություն կարող են դնել այն հոգևորականները, ովքեր ծնվել են Թուրքիայում կամ որոնց ընտանիքը ծագումով Թուրքիայից է։ Այս չափանիշին համապատասխանում են 11 հոգևորական։

Այդ հավանական թեկնածուներն են՝ ԱՄՆ Արևելյան հայոց թեմի հոգևոր առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Վաշինգտոնի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Երուսաղեմի Հայոց Պատրարքարանից լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Ավտրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Բրազիլիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, Արարատյան հայրապետական թեմի հոգևոր առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

Պատրիարքի թեկնածու դառնալու իրավունք ունի նաև Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

Իր նամակով Բեքչյանը ցանկացել է պարզել պատրիարքական ընտրություններում իրենց թեկնածության վերաբերյալ վերոնշյալ հոգևոր առաջնորդների տեսակետները։