Արարատ Միրզոյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս օրերին «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունն իր գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Երևանում: Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների հետ:

«Քիչ առաջ ավարտվեց մեր առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Հանդիպումը շատ արդյունավետ եմ որակում: Պարոն Միրզոյանը միջկուսակցական և միջխորհրդարանական մակարդակներում աջակցելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի համատեղ աշխատանքների մակարդակը նոր որակական փուլ թևակոխի: Փոխադարձ համաձայություն ենք ձեռք բերել այս ձևաչափով շփումները շարունակելու վերաբերյալ:

Ի դեպ, տեղին եմ համարում նշել, որ այս հանդիպումները մեր քաղաքական տարեգրության մեջ նոր էջ են բացում: ՀՀ իշխանությունները, առաջին անգամ ընդունելով Արցախի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցիչներին, համագործակցության հիմքում նոր մակարդակի վրա են դնում Արցախի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը: Մյուս հանդիպումներին կանդրադառնամ հաջորդիվ»,- գրել է Ա. Հարությունյանը: