«Մեզ մեղադրում էին կուլիսային քննարկումների մեջ, հիմա նույնը իրենք են անում». ԵՊՀ ՈւԽ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
Բոլորը

«Մեծ հաշվով, սա ոչ թե միտված է կրթության բարելավմանը, այլ բուհերն իրենց հնազանդեցնելուն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ընդդեմ հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման նախագծի դասադուլ են հայտարարել:

«Այս հարցում շատ կարևոր է ուսանողների կարծիքը։ Մեր դիրքորոշումը հետևյալն է․ եթե խնդրին նայենք այն տեսանկյունից, որը ներկայացնում են Կրթության մասին օրենքի հեղինակները, թե վեց տարի դպրոցում հայոց պատմություն ենք անցնում, գալիս ենք համալսարանում ևս մեկ տարի ենք անցնում, և դրա փոխարեն ուսումնական ծրագրում կարող են ներառել մանսագիտական առարկաներ, այդ տեսանկյունից, գուցե արդարացված է։ Բայց մյուս կողմից այդպես չէ․ հայոց պատմություն առարկան շատ կարևոր է։ Եթե ուզում են ավելացնել մասնագիտական բաղադրիչները, կարծում եմ, կարելի է կրճատել և այդ առարկաների դասավանդումը դարձնել մեկ կիսամյակ, ոչ թե ամբողջությամբ հանել»,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահը։

Անդրադառնալով ԿԳՄՍ աշխատանքին, Դավիթ Ափոյանը նշեց․ «Շատ դժգոհ եմ այն վերաբերմունքից, որն Արայիկ Հարությունյանը կրթության նկատմամբ ունի։ Կրթությունն ամենաթողության է մատնված, չեմ կարծում, որ մայր բուհը ԿԳՄՍՆ-ի ուշադրության կենտրոնում է։ Ուշադրություն չի դարձվում ներքին կարգուկանոնին։ Եթե նախկինում բուհին մեղադրում էր կուլիսային խոսակցությունների մեջ, այսօր հենց նախարարի հովանավորչությամբ այդ կուլիսային խոսակցություններն ավելի մեծ են, և դրանց վերջ պետք է դրվի։ Կրթությունը, եթե ոչ մեծ տեմպերով հետընթաց, ապա առաջընթաց չի գրանցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան