ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ընտրակաշառքների բաժանման փաստի բացահայտմանը ու լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու գործին. «Ելք»-ի հայտարարությունը (տեսանյութ)

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ելք» կուսակցությունների դաշինքը հրապարակել է իր եզրափակիչ հայտարարությունը ընտրությունների արդյունքներրի վերաբերյալ: Հայտարարությունը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը.

«Ելք» կուսակցությունների դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ  հարկ է համարում արձանագրել  հետևյալը.

Ընտրությունների պաշտոնական արդյունքները ընդհանուր առմամբ ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:

Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել: Այդ գործընթացն ունեցել է կազմակերպված և կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ:

ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը` ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների  բացահայտմանը:

 «Ելք» դաշինքը ապացույցներ է ձեռք բերել, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել  Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում «Չեզոքության մասին» ՀՀ օրենքի պահանջների հետ:

 Քվեարկության օրը ոստիկանության ներկայացուցիչները բռնություն են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ, ըստ էության, խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման հերթական փաստի բացահայտմանը:

…«Ելք» դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար»:

Էդմոն Մարուքյանի՝ դաշինքի հայտարարությունը ներկայացնելուց հետո «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  չի վերցնում ավագանու մանդատը և գնում է ԱԺ․ «Էս պահին պարզ է մի բան՝ ես գնում եմ Ազգային ժողով, մյուսներն արդեն հավաքած ձայներին համապատասխան՝ գնում են ավագանի»:

Հիշեցնենք, որ երեկ կայացան Երևանի ավագանու ընտրությունները: ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները, ըստ որի`

«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը (70 731 քվե), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75% (26 109 քվե), իսկ ՀՀԿ-ն 71.25% (240 036 քվե):

Նշենք նաև, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր 2 կուսակցություն՝ ՀՀԿ-ն  ու «Երկիր Ծիրանին» և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Ելքը»։