«Ժողովրդի մեծամասնությունն իսկապես լավ պահեր կապրի, եթե Սերժ Սարգսյանին նստեցնեն»․ Կարապետ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը

-Պարոն Ռուբինյան, երեկ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ մոտենում է իր խոսելու պահը։ Ըստ Ձեզ, նա ի՞նչ պիտի ասի։

-Այդ ահասարսուռ պահը մոտենում է։ Նախ ինչքան հասկացա իրենց որջում ինչ-որ բեմադրություն էր ներկայացված։ Եվ պատասխանն էլ շատ տարօրինակ էր։ Հենց իրեն հարց են տալիս՝ վախենում եք, թե՝ չէ՞, սկսում է Ղարաբաղից խոսել։ Ի՞նչ կապ ունի Ղարաբաղը, եթե Ձեզ նստացնեն, ապա թալանի համար են նստացնելու, ինքնիրավչության համար են նստեցնելու, իշխանությունը բռնազավթելու համար են նստեցնելու։ Ղարաբաղն ի՞նչ կապ ունի։ Արդեն պատասխանում ինքն իրեն մատնում է՝ սկսում է պաշտպանվել։ Բնականաբար, եթե նստեցնեն, որևէ մեղքի համար են նստեցնելու, այլ ոչ թե որպես քաղաքական հետապնդում։ Որովհետև եթե քաղաքական հետապնդման կամ հեղափոխական թուր ճոճելու պահ լիներ, տարիուկես առաջ դա կարվեր, կվերջանար։ Ես հույս ունեմ, որ նա իր արժանի «պատիվը» կստանա՝ դա նստեցնելու ձևով կլինի, թե թալանածը վերադարձնելու ձևով կլինի, թող իրավապահ մարմինները որոշեն։

-Պարոն Սարգսյանն ասել է, որ Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն։ Ըստ Ձեզ երջանիկ կլինի՞ ժողովուրդը, եթե ձերբակալեն։

-Ժողովրդի մեծամասնությունն իսկապես լավ պահեր կապրի այն առումով, որ արդարությունը վերականգնված կլինի։ Որովհետև այն անփառունակ տարիներ, երբ ինքն իրեն հռչակել էր նախագահ կամ դրանից առաջ իր գործունեությունը, որի թագն ու պսակը Հոկտեմբերի 27-ը եղավ, բավականին մեծ ու ծանրակշիռ առիթներ են իրեն տվել, որպեսզի ժողովուրդն իրեն ատեր։ Մեծամասնությունը, ոչ թե ամբողջ ժողովուրդը։

-Արդյո՞ք Ձեզ պարոն Սարգսյանի այդ արտահայտությունը չհիշեցրեց մեկ այլ նախագահի մեջբերումը՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի։

-Ես էդպիսի զուգահեռներ չէի անցկացնի։ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, որի ականատեսն էի, ու էդ հուզումնալիությունը պատել էր բոլորին, ի սկզբանե՝ իրեն, ես հավատում էի, որ անկեղծորեն էր։ Չնայած հետագայում զգացինք, որ էդ համարձակությունն  ու ուժը չունեցավ, որպեսզի իրագործի իր ասածը։ Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում շատ շինծու, իսկապես իրավիճակից շեղելու պատասխան էր։ Ի՞նչ է նշանակում՝ եթե պիտի երջանկացնի։ Եթե մեղք ես գործել, պիտի նստես, ի՞նչ է նշանակում՝ երջանկացնի, չերջանկացնի, որևէ նշանակություն չունի:

-Այսինքն, ինքը դրանով չէր ակնարկու՞մ, որ իրեն բոլոր դեպքերում օրինական հիմքերով չեն ձերբակալելու, այլ ժողովրդին հաճոյանալու համար։

-Դե, իհարկե, բոլորն ազնիվ պաշտոնյաներ են եղել, նվիրված, ուղղակի թյուրիմացաբար իրենց ընտանիքի բոլոր անդամները ներքաշվել են կոռուպցիայի մեջ, էդ թյուրիմացության համար արժե՞, որ մենք իրեն նստեցնենք։ Ինքը պետք է շարունակի «Անդրանիկ Մարգարյանի» անվան ակադեմիայում դասընթացներ տալ, թե ինչպես է պետք նվիրված աշխատել հանուն ժողովրդի բարգավաճման։

-Պարոն Ռուբինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ասում, որ տնտեսական հեղափոխությունն ուժի մեջ է։ Ձեզ նկատելի՞ է այդ հեղափոխությունը։

-Չէ։ Նկատելի չէ։ Դա բարի ցանկություն է։ Բայց դրա տակ և որպես էդ ասածների հետևանք, ռեալ, կտրուկ քայլեր ես առայժմ չեմ տեսնում։ Միգուցե ինչ-որ խոհանոցներում, կառավարական հետնաբեմում ինչ-որ քրտնաջան աշխատանք գնում է, բայց մենք դրանից տեղյակ չենք։ Հուսանք ինչ-որ ծրագիր կներկայացնեն և իրական խորը բարեփոխումների կգնան։ Առայժմ ես դա չեմ տեսնում։

-Արդյունքների սպասե՞լն է շուտ, թե՞ ինչ-որ դանդաղեցնող պրոցես կա։

-Արդյունքի սպասելը շուտ չէ, շատ ուշանում են, և դրանով է պայմանավորված, որ հեղափոխությունն ամբողջ սրտով ընդունած զանգվածի մի մասն, այնուամենայնիվ, հիասթափության պահեր ունենում է։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: