Մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել. Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
Բոլորը

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը։

Նա նշեց, որ իր գործընկերները մի քանի կետ նշել են ի հակադարձումն դրան։

«Այնտեղ խոսում էր անպատասխանատու որոշումների մասին, խոսում էր մեր որոշումները փոփոխելու մասին, կարծում եմ՝ կտրուկ շրջադարձեր տեսել եք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, և տեսել եք, թե համակարգն ինչպես է կտրուկ շրջադարձերի ժամանակ շուռ եկել։ Այս իշխանությունը և մեր կառավարությունը հավատարիմ է իր հեղափոխական գաղափարներին և այդ ուղղությամբ շարունակում է աշխատել։ Թե ինչի մասին է խոսքը, գնացեք, նրանից հարցրեք, ես սրանից ավել մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանն ասել է․ «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։