Ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել. Արտաշես Գեղամյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջադեպ է եղել, չորս տարի դեռ այդ մարդու հետ աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում. այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանի միջանցքներից մեկում տեղի ունեցածին:

Հիշեցնենք՝ առավոտյան խորհրդարանի միջանցքներից մեկում միջադեպ է գրանցվել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև: Փաշինյանի պնդմամբ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքներից մեկում բռունցքներով հարձակվել է իր վրա։ Գեղամյանը, սակայն, հերքում է Փաշինյանի պնդումները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո ՀՀԿ խմբակցության աշխատասենյակում մոտ մեկ ժամ զրուցում էին Արտաշես Գեղամյանի հետ: Գեղամյանը, սակայն, պնդում է՝ քննարկում էին առաջիկայում Երևանում անցկացվող ՌԴ դաշնային ժողովի և մեր Ազգային ժողովի համատեղ հանձնաժողովի հոբելյանական համատեղ նիստի հետ առնչվող հարցեր:

«Կրկնում եմ՝ եթե բռունցքով հարվածած լինեի, ապա այդ անձը հիվանդանոցում կհայտնվեր: Ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշկներ են փայլեցրել։ Ցավում եմ դրա համար։ Նման բան չի եղել»,- պնդեց Գեղամյանը:

Ի դեպ, Գեղամյանն ասաց՝ կոշիկները փայլեցնելու պահը, որպես հումոր, շատ է հավանել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան