Լոս Անջելեսից մասնագետների կբերենք՝ Երևանի երթևեկության խնդիրներին լուծում գտնելու. Զարեհ Սինանյանը Սփյուռքի ներուժն օգտագործելու օրինակներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

– Պարո՛ն Սինանյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: ԱՄՆ-ում սա պատմական քվեարկություն են կոչել, սակայն որոշակի վերապահումներ կան, քանի որ այս փաստաթուղթն իրավական որևէ ուժ չունի, և այսքանով գործընթացն ավարտվեց: Դուք ինչպե՞ս կգնահատեք:

– Իրավական ուժ իրոք չունի փաստաթուղթը, սա զուտ բանաձև է: Նման մի բանաձև ներկայացվել է Սենատ, սակայն այն չի ներառվել օրակարգում: Հետևաբար, ինչպես նշեցիք, այս բանաձևի ընդունումով պատմությունը, այսպես ասած, ավարտվում է: Իհարկե՝ չի կարելի ուրանալ, որ սա բարոյական հաղթանակ է Թուրքիայի նկատմամբ: Սակայն մի քիչ ես էլ հեգնանքով եմ նայում այս ամենին, որովհետև, փաստորեն, օրվա ամենամեծ «հերոսը» Էրդողանն է, որովհետև եթե չլիներ իր շատ յուրահատուկ արտաքին քաղաքականությունը, մանավանդ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումը, թերևս, այս քվեարկությունը տեղի չէր ունենա: Մի բան էլ, որ սա շատ մեծ հաղթանակ է Ամերիկայի համար, քանի որ ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատը բարոյական ուժ և համարձակություն գտավ՝ պատմական փաստը վերահաստատելու համար:

– Եթե Սենատն էլ նման բանաձև ընդունի և, ի վերջո, Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը հասնի Սպիտակ տուն և այստեղ էլ հավանության արժանանա, սա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն կարո՞ղ է բերել՝ և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով:

– Հարցը տալիս օգտագործեցիք «եթե» բառը… այդ «եթե»-ները շատ մեծ «եթե»-ներ են: Իրականում մի բան է Ներկայացուցիչների պալատում անցկացնել նմանատիպ բանաձև, լրիվ այլ բան է անցկացնել «Joint resolution» ասվածը և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում, և վերջում էլ, իհարկե, վետոյի չարժանանալ Սպիտակ տան կողմից: Այսինքն՝ հավանականության մակարդակը շատ ավելի ցածր է վերջին դեպքում: Իսկ եթե նման բան տեղի կունենա, դա իրոք կարձանագրի լուրջ փոփոխություն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում՝ ավելի շատ Թուրքիայի նկատմամբ:

– Պարո՛ն Սինանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է, որ հայկական սփյուռքը պետք է լուրջ գործոն դառնա: Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը: Եվ Ձեր դերը ո՞րն է լինելու այդ հարցում:

– Հաստատեմ, որ մենք, ունենալով Սփյուռք, ունենք Հայաստանի համար պատրաստի անսահման ներուժ: Մենք ունենք ինտելեկտուալ, մասնագիտական, մշակութային, սպորտային ներուժ, որը չի համապատասխանում մեր ազգի ընդհանուր թվական տվյալներին: Հիմա խնդիրը նրանում է, թե մենք ուզո՞ւմ ենք, արդյոք, այդ ներուժը լիովին ներգրավել հայաստանյան կյանքում, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով: Առաջին հարցի պատասխանը տրվել է արդեն, Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն իրոք շահագրգռված է և ուզում է այդ ներուժը ներգրավել հայաստանյան կյանքում: Ես մի քիչ ավելի հեռու կտանեմ այդ թեզը և կասեմ, որ առանց այդ ներգրավվածության Հայաստանը իր կայացման, հզորացման գործում լրջագույն խնդիրներ է ունենալու: Մենք վաղուց լրջագույն ժողովրդագրական խնդիրներ ունենք, ինչպես նաև լրջագույն կադրային խնդիրներ: Եթե մենք ուզում ենք ստեղծել մեր երազած ամուր, կայացած պետականությունը, մենք դատապարտված ենք լիովին ներգրավել Սփյուռքի ներուժը: Ձևաչափը շատ ավելի բարդ խնդիր է, որովհետև մենք ժառանգություն ենք ստացել մի մշակույթ, օրենսդրություն, օրենքներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում Սփյուռքի լիովին ներգրավվածությանը հայաստանյան կյանքում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ում էր: Այդ այցից ակնկալիքներ կային, հատկապես՝ Քալիֆորնիա այցից: Վարչապետը Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու կոչ արեց: Այդ կոչին հետևողներ արդեն կա՞ն: Ունե՞ք գործնական առաջարկներ, որոնք կարող եք ներկայացնել հասարակությանը:

– Ակնկալել, որ մեկ ամսվա ընթացքում ինչ-որ գործնական արդյունքներ են լինելու… Առաջարկներ կան, գաղափարներ կան, դրանք զարգացվում են: Այն արդյունքները, որոնք մենք ենք ակնկալում, պահանջում են ժամանակ, աշխատանք: Դեռ շատ ժամանակ է պահանջվելու, որպեսզի այն սերմերը, որոնք ցանվում են նման այցելությունների ժամանակ, բերք տան: Պարզապես պետք է համբերատար լինենք և շարունակենք ցանել այդ սերմերը:

– Բոլորովին վերջերս՝ «ՀայաստանՍփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» համաժողովի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ «այսօր բազմաթիվ սփյուռքահայ գործարարներ, տարբեր ոլորտների անհատ մասնագետներ և համահայկական կառույցներ իրենց կարևոր ներդրումն են բերում Հայաստանի զարգացման գործին՝ փորձելով դեպի Հայաստան ուղղել իրենց ֆինանսական, գիտական և գաղափարական միջոցները»: Սա գործնական ի՞նչ արտահայտություն է ունեցել: Ավելի փաստական պատասխան եմ ակնկալում:

– Եթե ուզում եք փաստեր, սիրով ներկայացնեմ փաստեր: Վերջին վեց ամսվա ընթացքում Արևմուտքի ՏՏ ոլորտի երկու կարևորագույն ընկերություններ, որոնց հիմնադիրներն ու տերերը հայեր են, իրենց գրասենյակները բացեցին Հայաստանում: Մեկը Service Titan-ն է, որը գրասենյակը բացեց այս ամսվա երկրորդ կեսին: Սա գլենդելյան ընկերություն է, որը հիմնադրվել է հայազգի 2 երիտասարդների կողմից և այսօր գնահատվում է 2 մլրդ դոլարից ավելի: Նրանք այսօր ունեն արդեն 25 ծրագրավորող ինժեներ և պլանավորում են գրասենյակն ընդլայնել անսահման: Նման ևս մեկ ընկերություն՝ «Դիսկո» անունով, նույնպես Գլենդելից, հունիսին իր գրասենյակի բացումն արեց և այսօր արդեն 50 ծրագրավորող ունեն Երևանում: Սրանք ներդրումային իմաստով եմ ասում: Մասնագետների իմաստով… մենք այսօր Երևանում ունենք, օրինակ, երթևեկության լուրջ խնդիր՝ քաղաքի երթևեկությունը ճիշտ ձևով չի աշխատում՝ սկսած լուսակիրներից մինչև մայթերի լայնությունը, գիշերային լուսավորությունը, ամեն ինչ կարգավորման խնդիր ունի: Եվ այդ իմաստով մեր քաղաքապետի և փոխքաղաքապետի խնդրանքով այսօր բանակցություններ եմ սկսել Լոս Անջելեսից մի խումբ հայազգի մասնագետների հետ, որոնց պատրաստվում ենք ինչ-որ ժամանակով Երևան բերել և քաղաքի երթևեկության խնդիրներին ինչ-որ լուծում տալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան