Սարհատ Պետրոսյանին վաղը կազատեն աշխատանքից

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Սարհատ Պետրոսյանը վաղը կազատվի Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Կառավարությունը վաղը համապատասխան որոշում կընդունի, որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նիստի օրակարգում: Ի դեպ՝ նշենք, որ նախագիծը չզեկուցվող է:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, հիշեցնենք, հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Որպես աշխատանքից ազատվելու պատճառ՝ նա ֆեյսբուքում նշել էր, որ չի կիսում Կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում:

Պետրոսյանի խոսքով՝ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտների զարգացման համընդհանուր տեսլական պետք է լինի, որը տվյալ դեպքում չկա: Չնայած անշարժ գույքի շուկայում աննախադեպ ակտիվություն է, ըստ Սարհատ Պետրոսյանի, քաղաքաշինության ոլորտում հետընթաց կա՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների: Սարհատ Պետրոսյանը նշել է, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը:

Պետրոսյանից իր հրաժարականի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ ստանալ մեզ առայժմ չի հաջողվել:

Նարեկ Կիրակոսյան