«Կոպիտ գնահատականներ կային Վենետիկի հանձնաժողովի զեկույցում». ԱԺ-ն՝ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս փուլում Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը տեսնում է վաղաժամ կենսաթոշակի սխեմայի շրջանակում։ Երեկ այս սխեմայի կամավոր կիրառման կարևորության մասին է խոսել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։

«Մենք էլ ենք ասել, որ չպետք է պարտադիր լինի։ Մենք նախագիծ ենք ուղարկել, որտեղ խոսում ենք կամավորի մասին, պարոն Բուքիքիոն էլ շեշտադրումներ է անում, այդ շեշտադրումներն իմ կողմից ամբողջությամբ հասկանալի են, որ խոսքը իրական, կամավոր կենսաթոշակի գնալու մասին է: Եվ ինչպես ես վստահեցրել եմ, շարունակում եմ վստահեցնել, որ որևէ ճնշում որևէ անձի նկատմամբ չի լինելու»,- ասում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վաղ կենսաթոշակի ներդրումից հետո նախարարը դեռ պետք է տեսնի, թե ովքեր են կամավոր հրաժարական տալու։ Այնուամենայնիվ, նախարարը մտահոգված չէ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններով, որոնցում խոսվում է այն մասին, որ Հրայր Թովմասյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների կողմից, մինչդեռ նա պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի ղեկավարն է և նրա հանդեպ հարգանք է պետք դրսևորել։

«ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ ՍԴ նախագահի ընտրության կասկածելի հանգամանքներն են, որոնք ոչ թե ծագել են այսօր, այլ այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է»,-նկատում է նախարարը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լավ է հասկանում, թե ինչու է Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծված սրտացավություն արտահայտել Հրայր Թովմասյանի նկատմամբ։

«Տվյալ անձը շահագրգռված է նախորդ իշխանությանն ավելի լավ ներկայացնելու։ Հիշեցնեմ, որ խոսքս մի անձի մասին է, որը դրական էր արձագանքել այն Սահմանադրությանը, նրան կողմնակալ եմ գնահատում»,- հայտարարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամը։

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուշադիր է կարդացել Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը: Նա իշխանություններին առաջարկում է ուշքի գալ, ինչի՞ են նրանք հասնելու ձերբակալություններով ու կալանավորումներով։ Պատգամավորը կոչ է անում մտածել ժողովրդի խնդիրների մասին։ Իսկ ինչպե՞ս վարվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ

«-Բայց ո՞վ է ասում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, մի հատ կարելի՞ է իմանալ։

-ՍԴ դատավորն է ասում։

-Ո՞ր դատավորն է ասում։

-Վահե Գրիգորյանը։

-Այն դատավորը, որն ընդհանրապես նիստերին չի՞ մասնակցում։ Ամենամեծ ճգնաժամն այդ դատարանի այդ դատավորն է, այդ ինքնահռչակ նախագահը։ Եթե ես ԱԺ նիստերին չմասնակցեմ, ես իրավունք ունե՞մ ԱԺ գործունեության մասին դատողություններ անել»,- զարմանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը։

Նա Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը գնահատում է կոպիտ և այնտեղ տեսնում է այն, ինչ Գևորգ Պետրոսյանը երկար ժամանակ խուսափել է ասել Հրայր Թովմասյանի հրաժարականը հետապնդող մեր իշխանությունների մասին. «Կոպիտ գնահատականներ կային, որ, փաստորեն, իրենք ընդունում են, որ այստեղ քաղաքական գնահատման տարր կար: Սա է կոպիտը, էլ սրանից կոպիտ ի՞նչ պետք է ասեին, հո չէի՞ն հայհոյելու»։

Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ոչ մի կոպիտ գնահատական չի տեսել հանձնաժողովի արտահայտություններում, և նույնիսկ նրա նախագահի հարցազրույցի մեջ։

«Հարցազրույցից չի կարելի մի կտոր առանձնացնել և այդ կտորի վրա կառուցել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»,- զգուշացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Նա միայն ակնարկով է պատասխանում, որ ինքն անձամբ համաձայն չէ, թե Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում։

«Եթե մենք քննարկենք հարցն այն հարթության վրա, որ ցանկացած պաշտոնյա մարդ, ցանկացած քաղաքացի ցանկացած հակաիրավական արարքի պարագայում թաքնվելու է այն բանի ներքո, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետախնդում, մենք ավելի հեռու չենք գնա։ Մենք ունենք դատական անկախություն, ուզում ենք է՛լ ավելի անկախ դատական իշխանություն ունենալ, դատական իշխանությունն ունի համապատասխան գործիքակազմ, և դատական իշխանության խնդիրը հետևյալն է. պարզել՝ տեղի՞ է ունեցել իրավախախտում, թե՞ ոչ, և դրան համապատասխան գնահատական տալ»,-ասում է պատգամավորը։

Ի դեպ, պատասխանելով հարցին՝ համաձա՞յն է այն գնահատականի հետ, թե Բուքիքիոն շահագրգռված է Հայաստանի նախկին իշխանությունների պաշտպանությամբ, Վլադիմիր Վարդանյանը նկատում է, որ Ջիանի Բուքիքիոյի գործունեությունը որևէ երկրի իշխանությունների օգտին կամ դեմ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան