ՄԻՊ-ը Արլեմ Դեզիրի հետ քննարկել է ՀՀ-ում խոսքի ազատության, ԶԼՄ-ների գործունեության ու լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում ՄԻՊ լրատվական գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ներկայացվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող խնդիրները, լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը: Անդրադարձ է եղել լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերին, նրանց աշխատանքի խոչընդոտներին, ինչպես նաև Պաշտպանի արտահերթ զեկույցին:

Արման Թաթոյանը ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը և լրագրողների դերը հասարակության իրազեկության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ իրավապաշտպան գործունեության հարցում: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված խնդիրներն ու նոր գործառույթները:

Արլեմ Դեզիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը խոսքի ազատության երաշխավորման հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել: