Նախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունից Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությանը հայտնել են, որ նախարարի 2019թ․-ի հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը։

Հիշեցնենք, որ ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ միասին, մասնակցել էր թույլտվության նախագծի քննարկմանն ու այդ առնչությամբ դիտողություններ և առարկություններ էր ներկայացրել նախարարին՝ հստակ ներկայացնելով այն մասնագիտական փաստարկները, որոնց հիման վրա այդ հայտը պետք է մերժվեր։

Նախարարի հրամանում, մասնավորապես, նշված է, որ հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դարբ գետից և դրա ջրահավաք ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ։ Փաստացի վիճակը պարզելու համար նախարարությունը հոկտեմբեր ամսին իրականացրել է Դարբ գետի՝ ընկերության կողմից հայցվող ջրառի կետի հատվածում գետային հոսքի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ գետի փաստացի հոսքը չի գերազանցում հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված Դարբ գետի բնապահպանական թողքը (150 լիտր վայրկյան)։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածի 24-րդ մասի՝ «էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարումն արգելվում է»։ Իսկ համաձայն նույն օրենքի 30․1-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժվում է, «եթե ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները»։

Հիմք ընդունելով այն փաստը, որ Դարբ գետի ազատ հոսքը բավարար չէ հայցվող ջրօգտագործման համար՝ նախարարը հրամայել է մերժել գետից տարեկան 1,244 միլիոն խորանարդ մետր 360 օր 24 ժամյա ռեժիմով արդյունաբերական նպատակներով ջրառ իրականացնելու համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։