Հանգամանք, որը կասկածի տակ է դնում Արա Բաբլոյանի հավաստիացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով երեկ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին։ Գործը վերաբերվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնում ընտրությանը, ինչը, ըստ ՀՔԾ-ի, տեղի է ունեցել կեղծիքի միջոցով։ Իսկ այդ կեղծիքի իրականացմանն աջակցել են նախկին խոսնակ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Ըստ քննչական մարմնի՝ 2018 թվականին այս պաշտոնյաներն արել են այնպես, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարի այն ժամանակ, երբ դեռ հրաժարականը չի ստացել։ Արդյունքում՝ Հրայր Թովմասյանը ՍԴ դատարանի դատավոր է նշանակվել հին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ, որպեսզի պաշտոնավարի մինչև 70 տարեկանը, մինչդեռ 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրվելու պարագայում նա կպաշտոնավարեր ընդամենը 6 տարի։

Քննաչական մարմինը հայտարարում է նաև, որ Գագիկ Հարությունյանի կողմից մարտի 1-ին ստորագրված հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին՝ ստորագրվել է ավելի ուշ, սակայն թվագրված է մարտի 2-ով ու հենց մարտի 2-ին է Արա Բաբլոյանը հայտարարել Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Ինքը՝ Արա Բաբլոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրել է, որ դիմումն ինքը ստորագրել է մարտի 2-ին, նույն օրն էլ տեղադրվել է ԱԺ կայքում:

«Փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով է ստորագրված և կնիք կա ՍԴ կոնցելարիայի կողմից, և կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի կողմից, բայց, ամենակարևորը, որ թե աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք ես այդ դիմումի հիման վրա ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին և այդ ամենը տեղադրված է ԱԺ կայքում հենց ամսի 2-ով»,- ասել է Արա Բաբլոյանը։

Այն, որ «Մալբըրի» համակարգ Գագիկ Հարությունյանի դիմումը ուշ է մուտքագրվել, Արա Բաբլոյանը չի վիճարկում, սակայն, ըստ նրա, այդտեղ իրավական խնդիր չկա, կարևորն այն է, որ ինքը հրաժարականի դիմումն ստորագրել է մարտի 2-ին ու կարևորն այն է, որ նույն օրը այն հրապարակվել է:

««Մալբըրի» մուտք անելը դա դեռ հիմք չի հանդիսանում, փաստացի Գագիկ Հարությունյանը մարտի 1-ին տվել ա իր հրաժարականը, փաստացի իմ սեղանին եղե՞լ ա իր դիմումը ամսի 2-ին, փաստացի իմ հայտարարությունը ամսի 2-ով կախվա՞ծ է Ազգային ժողովի կայքում, սա է հիմքը»,- ասել է պարոն Բաբլոյանը։

Ուշագրավ է, որ Արա Բաբլոյանի հայտնի հայտարարությունը Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին մամուլում տպագրվել է մարտի 5-ին, այլ ոչ՝ մարտի 2-ին։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, արդյոք ամսաթվի կեղծմամբ է փաստաթուղթը տեղադրվել ԱԺ կայքում, Արա Բաբլոյանը թողնում է, որ մասնագետները դա որոշեն՝ կրկին հավաստիացնելով, որ Գագիկ Հարությունյանի դիմումը ինքը ստորագրել է մարտի 2-ին։

Մինչ իրավապահ մարմինները այդ մասին տեղեկություններ կհայտնեն, փորձենք բոլորի համար   հասանելի մի գործողություն կատարել։ Կայքերում նյութերն ունենում են հերթական համարներ։  Փորձենք բացել ամսի 5-ին ԱԺ կայքում հրապարակված նյութերը և տեսնել դրանց համարները։ Եվ ահա՝ բացելով 2018 թվականի մարտի 5-ի հրապարակումները՝ և կատարելով փոքրիկ  ուսումնասիրություն, տեսնում ենք, որ 2018-ի մարտի 5-ին ԱԺ կայքում տեղադրված նյութերի համարներից մեկը՝ 10054-ը, բացակայում է։

Մասնավորապես՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակման նյութի համարն է 10055, իսկ ահա դրանից առաջ հրապարակված «ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում» վերնագրով նյութի համարը 10053 է։ Բացակայում է 10054 հերթական համարով նյութը։ Իսկ հիմա՝ փորձենք գտնել Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին ԱԺ նախկին նախագահ Բաբլոյանի աղմկահարույց հայտարարությունը, որը կայքում տեղադրված է մարտի 2-ի ամսաթվով։ Եվ ահա՝ այն բացելով՝ տեսնում ենք, որ այս նյութի համարը հենց բացակայող 10054-ն է։ Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Հարությունյանի վերաբերյալ հրապարակումը ԱԺ կայքում իրականում տեղադրվել է մարտի 5-ին, սակայն հետո հրապարակման ամսաթիվը փոխել են։ Իսկ նյութի հերթական համարը՝ 10054-ը, որը բազայից դրվող հերթական համարն է, մնացել է նույնը՝ այդպիսով մատնելով ողջ եղելությունը։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ծանոթանալով մեր ուսումնասիրությանը, ասաց, որ առնվազն կասկած առաջանում է նյութի տեղափոխման հետ կապված, սակայն հավելյալ ճշգրտման կարիք կա։

«Կասկած առաջանում է, բայց ապացույցներ ստանալ կողքից նայելով․․․ այն էլ հաշվի առնելով, որ թեման ավելի լուրջ է, ես ձեռնպահ կմնամ  և կասեմ, որ պետք է կայքի մյուս կողմից խորքային ուսումնասիրություն արվի։ Էստեղ երկու կարևոր հարց կա, առաջինը՝ ինչպե՞ս են ID-ները տրամադրվում սիստեմի կողմից, այսինքն՝ կա՞ էնտեղ շատ հստակ մեխանիզմ, թե մեկ-մեկ լինում է, որ էսպես գեներացվում են թվերը և կարող են խառնաշփոթային լինի։ Եվ երկրորդը՝ պահպանվե՞լ են արդյոք լոգերը սերվերի վրա՝ տեսակավորել, էդ ամեն ինչը կարող էր մնալ, կարող է ինքը չի պահել»։

Վերջնական պնդում անելու համար մասնագետը անհարժեշտ է համարում տեխնիկական, փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան