Երաշխավորություն տվել եմ անձնական կարգավիճակով, ոչ որպես Արցախի ՄԻՊ․ Արտակ Բեգլարյանը՝ Արսեն Բաբայանի երաշխավորության մասին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Factor.am-ին ասաց, երաշխավորություն ներկայացնելիս հանդես է եկել ոչ թե որպես Արցախի ՄԻՊ, այլ որպես Արսեն Բաբյանի ընկեր․ «Ես՝ որպես Արսեն Բաբայանի ընկեր և նրան լավ ճանաչող անձ, և նաև հաշվի առնելով այն, որ նա իր խնամքին ունի երկու մանկահասակ երեխա երաշխավորություն եմ տվել և իմ խոսքով, և օրենքի սահմանած ձևով՝ դրամական միջոցներով»։

Բեգլարյանը հրաժարվեց Բաբայանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ կարծիք հայտնել․ «Ես կխուսափեմ գնահատակ տալուց, գնահատական թող տա դատարանը։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ, որը կհայտնեմ Արսեն Բաբայանին, որպես իմ ընկերոջ։ Բացի այս, իմ գնահատականները կարող են ասոցացվել իմ ներկայիս կարգավիճակի՝ Արցախի ՄԻՊ-ի պաշտոնի հետ, բայց նշեմ, որ ես երաշխավորություն տվել եմ անձնական կարգավիճակով ոչ որպես Արցախի ՄԻՊ»։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։

Լիլիթ Շաբոյան