Եթե պարոն Մարուքյանը սիրելիներին պարգևատրելու մեխանիզմն ունի, թող ներկայացնի. Էրիկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն գումարները, որոնք որ նշվել են, և այն ամենը, որոնք որ մեկնաբանվել են վարչապետի կողմից, իհարկե, վերաբերում է ինչպես ինձ, այնպես էլ մյուս նախարարներին, փոխնախարարներին։ Պարզ է ամեն ինչ, և վարչապետն էլ այդ հարցի հետ կապված մեկնաբանում տվել է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից գաղտնի ձևով աշխատավարձերի բարձրացման հարցին։

Դիտարկմանը՝ որոշ նախարարներ ստացել են, որոշները՝ ոչ, արձագանքեց․ «Եթե չեմ սխալվում, մայիս ամսից այդ համահարթեցված, այսպես ասած, գումարները մենք ստացել ենք, ենթադրում եմ՝ բոլոր նախարարների համար եղել է նույն գումարը»։

Նախարարն, անդրադառնալով այն հարցին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանն ասել է, որ նախարարության աշխատակիցներն իրեն ֆեյսբուքով գաղտնի նամակներ են ուղարկում, բողոքում են, որ այդ պարգևատրումներն արդարացի սկզբունքով չեն բաշխվել, նախարարներն իրենց յուրայիններին, սիրելիներին են բաժանել, Ձեր նախարարության անունն էլ է տվել, ինչպե՞ս կպարզաբանեք, պատասխանեց․ «Կարծում եմ, եթե պարոն Մարուքյանը սիրելիների և թանկագինների պարգևատրման մեխանիզմներ գիտի, կարող է ներկայացնել, ես կարող եմ ասել՝ մեր նախարարությունում ինչպես է իրականացվում պարգևատրումների գործընթացը»,-  նշեց  Էրիկ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։