Ֆրանսիայում տարեց տղամարդը կրակ է բացել մզկիթ այցելած մարդկանց ուղղությամբ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ֆրանսիայում տարեց տղամարդը երկրի հարավային Բայոն քաղաքում կրակ է բացել մզկիթ այցելած մարդկանց ուղղությամբ: Երկու վիրավոր կա՝ 74 և 78 տարեկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

«Эхо Москвы» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է զինված հարձակման մեջ կասկածվողին՝ Կլոդ Սինկեին: Պարզվել է՝ նա կենսաթոշակային տարիքի աջամետ քաղաքական գործիչ է, 84 տարեկան:

Նախնական տվյալներով՝ Սինկեն հրազենից կրակ է բացել մզկիթ այցելող հավատացյալների ուղղությամբ, ինչպես նաև ինչ-որ խառնուրդով շիշ նետել մզկիթի շենք, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներն արագորեն մարել են կրակը:

Կլոդ Սինկեին ձերբակալել են հարևան Սեն Մարտեն դե Սենան կոմունայում, իր տան մոտ: Տղամարդու մեքեքնայում գազով լի բալոն են հայտնաբերել: Նա անմիջապես խոստովանել է արարքը, իրավապահները փորձում են պարզել շարժառիթները:

Le Parisien-ի տվյալներով՝ 84-ամյա Կլոդ Սինկեն 2015 թվականին «Ազգային ճակատ» (ներկայում՝ «Ազգային միավորում») կուսակցությունից առաջադրվել է տեղական ընտրություններում: