Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.10.2019 | 18:38ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) կատարելու համար:
Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում և ամեն ինչ կանի արդարացման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան