Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին, դա հնչում է իշխանության ներկայացուցչի շուրթերից․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին և դա անթաքույց հնչում է իշխանությունը ներկայացնող անձի շուրթերից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Քրեական գործում կա առանձնացված մաս, և այն գտնվում է իրավասու մարմինների լիազորությունների ներքո: Այս մասով ընթացքը երբեք չի կասեցվել, սակայն ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել ներքաղաքական այս իրավիճակում հրապարակ նետվող այն թեզերի վրա, որոնցով, փաստորեն, հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին, և դա անթաքույց նաև հնչում է իշխանության ներկայացուցչի շուրթերից: Անձինք էլ կան, որ քսան տարի լռել են, և այսօր ունենալով բարձր, պատասխանատու պաշտոն, հրապարակային հնչեցնում են մի բան, որը, ըստ էության, հանցագործի, ոճրագործի հետ գործարքի առաջարկ է: Ես նկատի ունեմ նույն Արման Բաբաջանյանին: Տարբեր առաջարկները խոսում են այն մասին, որ մարդիկ փորձում են օրակարգում կեղծ թեզեր առաջ քաշել և շեղել պետության ու հանրության ուշադրությունը անվտանգության համակարգերից»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Լրագրողի հարցին, թե գործարք ասելով՝ ի՞նչ նկատի ունի, Մինասյանը պարզաբանեց. «Այսինքն՝ տվեք անուններ և փորձենք ձեզ օգտակար լինել, մինչդեռ թե՛ քրեական գործի, թե՛ նախաքննության, թե՛ դատավարական ընթացքը ամբողջությամբ այսօր արխիվացված նյութերը վեր հանելու դեպքում, շատ մանրամասն կարող են դիտարկել օտարերկրյա այնպիսի ներգրավումը, որը, չգիտես ինչու, պետական իրավասու մարմիններն անտեսել են և փորձում են դա փոխարինել Նաիրի Հունանյան կոչվող անձնավորության ինչ-որ հայտարարություններով, ինչ-որ դիմումներով: Սա խոսում է այն մասին, որ, իմ խորին համոզմամբ և մեր վերլուծությամբ, Հայաստանում շարունակում է չգիտակցված մնալ անվտանգության համակարգերն ամեն օր ուժեղացնելու օրախնդիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան