ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Լուրեր

10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

«Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակից եւ կարեւորել բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության շարունակականությունը: Նա շեշտել է, որ դրա կարեւորագույն բաղկացուցիչն են երկու խորհրդարանների միջեւ շփումները՝ հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

Կողմերը բարձր են գնահատել նաեւ հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցությունը:

Արարատ Միրզոյանը, մասնավորապես, բարձր է գնահատել Արցախի հետ Ֆրանսիայի Սենատի անդամների բարեկամության շրջանակի գործունեությունը, այդ թվում՝ դրա անդամների եւ ընդհանրապես խորհրդարանական պատվիրակությունների այցերը Արցախ:

Անդրադառնալով ԵՄ շրջանակում համագործակցությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային Ժողովը միջազգային իր բոլոր գործընկերներին հորդորում է հնարավորինս կարճ ժամկետում ավարտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացը, որից հետո հնարավոր կլինի մեկնարկել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը Եվրամիության հետ: Նա, մասնավորապես, շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո եւ ժողովրդավարության զարգացմանը զուգահեռ հայ հասարակության շրջանում կան մեծ սպասումներ, եւ Հայաստանն ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի աջակցությունն այդ հարցում:

Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման արդի փուլին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր իրավունքները պետք է հարգվեն, անկախ այն հանգամանքից՝ Արցախը ճանաչված պետություն է, թե՝ ոչ:

Կարեւորվել է Եվրոպայում առկա միտումը՝ դյուրացնելու միջազգային եւ Եվրոպայի խորհրդի կառույցների ներկայացուցիչների այցելությունը «գորշ գոտիներ»:

Վերահաստատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ կապերը՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացումը գտնվում է Սենատի օրակարգում, եւ Սենատը մոտ ապագայում անդրադարձ կկատարի դրան: Բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը՝ Ժերար Լարշեն վերահաստատել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ եւ տեւական կարգավորման համար»,- ասված է հաղորդագրությունում: