96-ին ԱԺ բակում կրակելու հրամանը տվել էր Սերժը, բարեբախտաբար, հրամանատարը խախտել է հրամանը․ Վահան Շիրխանյան

Լուրեր

13.05.2025 | 12:41
Դատավոր Գագիկ Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել
13.05.2025 | 12:34
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք
13.05.2025 | 12:27
Ունենք գործեր, երբ պաշտոնյան ազատվել է աշխատանքից և զբաղվել հանցավոր գործունեությամբ․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 12:18
Արման Եղոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
13.05.2025 | 12:16
Ուիթկոֆը հայտարարել է, որ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Կիևին ու Մոսկվային՝ պահանջելով ուղիղ բանակցություններ
13.05.2025 | 12:13
Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ՈւՂԻՂ
13.05.2025 | 12:01
ՊՆ-ն՝ սահմանին անկանոն կրակոցների մասին // ՌԴ-ն Վրաստանի միջոցով արտասահմանյան տեխնիկա է ստանում․ ԼՈՒՐԵՐ
13.05.2025 | 11:59
ICAO-ն ՌԴ-ին մեղավոր է ճանաչել մալայզիական Boeing MH17-ի կործանման մեջ
13.05.2025 | 11:50
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
13.05.2025 | 11:36
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՊՆ
13.05.2025 | 11:33
Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն
13.05.2025 | 11:23
Չկա մի քննիչ, որի բարեվարքության եզրակացությունը բացասական է եղել և ընդունվել է աշխատանքի․ ՀՀԿ նախագաh․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 11:12
Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է․ պետությանը հասցրել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 11:08
Կաշառք ստանալու համար մեղադրվող՝  Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնյաների քրեական վարույթի նյութերը դատարանում են
13.05.2025 | 10:57
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապ Լեո XIV-ին
Բոլորը

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը գրավոր պատասխանել է Factor.am-ի  մի քանի  հարցերին

Պարոն Շիրխանյան, Ձեր կարծիքով՝ հնարավոր է, որ վաղաժամկետ ազատ արձակման համար դիմած  Նաիրի Հունանյանը  քննչական մարմիններին  ինչ-որ նոր բաներ պատմելու նպատակ ունի։  

-Չգիտեմ, չեմ կարծում։

«Հոկտեմբերի 27-ի»  գործով բազմաթիվ վկաներ  եւ դերակատարներ այլեւս կենդանի  չեն  մեքենայի տակ են ընկել, ինքնասպանություն են գործել, բայց Կարեն եւ Նաիրի Հունանյանները ողջ են, ըստ Ձեզ՝ նրանք  կարող են ունենալ  նոր ասելիք։

-Նրանց արածի արդյունքում Հայաստանը դարձավ երկու մարդու բոստան, 19 տարի քայքայվեց, թալանվեց, կողոպտվեց, զրկվեց զարգացման ներուժից, դարձավ կեղծիքի, մասսայական, կազմակերպված և սերժա-ռոբերտական կլանի կողմից խրախուսվող արտագաղթի երկիր։ Դրանց կարեկցողը դասվելու է իրենց շարքերում։

-Ինչո՞ւ «Մարտի 1» -ի գործի քննությունը վերսկսվեց, «Հոկտեմբերի 27»-ինը՝ ոչ։

-Առանց  «27-ի»   բացահայտման հնարավոր չի լինի առողջացնել ոչ հասարակությունը, ոչ էլ պետությունը։ Այստեղ ես թվարկեցի «27-ի»  մի քանի հետեւանքները, բայց դրանք շատ են եւ այսօր ուղղակի արգելակում են Հայաստանի առաջնթացը, զարգացումը։

Դուք առաջ էիք քաշել վարկած, որ հանցագործության մոտիվը կարող էր լինել ղարաբաղյան հարցի լուծման «Մեղրիի տարբերակը», նաև վկայակոչել էիք Վազգեն Սարգսյանին, որ զայրացած ասել է, թե Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ: Հետագայում, երբ չկային Դեմիրճյանն ու Սարգսյանը, ինչո՞ւ, ուրեմն, Քոչարյանը չիրագործեց իր ծրագիրը։

-Նախ, գլխավոր մոտիվը անսահմանափակ իշխանություն ունենալն էր, ինչի մասին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն ԴեմիրՃյանի գոյության դեպքում Ռոբերտը եւ Սերժը երազել նույնիսկ չէին հանդգնի։ Ինչ վերաբերում է «Մեղրիի տարբերակին», այն հակասում էր և՛ Հայաստանի,  և՛ Ռուսաստանի ռազմավարական շահերին, և վերջինս կտրականապես դեմ արտահայտվեց այդ տարբերակին։ Սա է պատճառը։ Ռուսաստանը փրկեց Մեղրին։

-Սերժ Սարգսյանի դերակատարությունը, մասնակցությունը այս բոլոր փոխկապակցված գործընթացներին ո՞րը կարող էր լինել։

-Ինչու՞ կարող էր։ Նա միշտ էլ եղել է առաջին գծում, բայց ստվերի տակ։ 1996 թ․ սեպտեմբերի 26-ին ԱԺ հայաթում կրակել են նրա հրամանով, նրա հատուկ նշանակության գնդի զինվորները, այնտեղ այդ օրը բանակ չի եղել։ Բարեբախտաբար, հրամանատարը խախտել է Սերժի հրամանը և զենքերը լիցքավորել ոչ մարտական փամփուշտներով։ Բոլոր կառույցների քանդման գործում նա եղել է առաջին գծում, լինեն դրանք արդյունաբերական, թե կառավարման համակարգեր։ Մարտի 1-ի կազմակերպման եւ իրագործման մեջ նրա դերակատարումը եղել է վճռորոշ։ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ, երբ կառույցը ղեկավարում էր Սերժը։ՀՀԿ-ի գաղափարազրկման, բարոյա-հոգեբանական այլասերման հեղինակը նույպես նա է եղել։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ Ձեր՝ «Հոկտեմբերի 27-ին»  վերաբերող  նամակում ամեն ինչ ստուգվելու է։ Ի՞նչ է այս ընթացքում ստուգվել, ի՞նչ են Ձեզ ասել, զանգե՞լ են, կանչել են հարցաքննության, կա՞ն այլ վկաներ։

-Այո, ես եղել եմ ՀՔԾ-ում, ԱԱԾ-ում, տվել եմ լրացուցիչ հիմնավորումներ։ Հետագա ընթացքից տեղյակ չեմ։

Ըստ Ձեզ, ո՞րը կլինի Ռոբերտ Քոչարյանի ռեակցիան, եթե նրան մեղադրանք առաջադրվի «Հոկտեմբերի 27-ի» գործով։

-Եթե առաջադրվեց մեղադրանք, անպայման կլինի գուցե և դաժան, բայց արդարացի դատավճիռ։ Իսկ նրա ռեակցիան ինձ չի հետաքրքրում։

Արման Բարսեղյան