Որքա՞ն արտաքին պարտք ենք «փռել» Հայաստանի ճանապարհներին

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրոպական միությունը 5 մլն եվրո է տրամադրում Հայաստանին՝ ճանապարհների վերանորոգման և անվտանգության բարձրացման համար: Այս մասին օրերս կայացած ասուլիսում ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Հայաստանի ավտոճանապարհների մեծ մասի վիճակն անմխիթար է: Դրանց հեռանկարային նորոգման ծրագիր կազմելու նպատակով 3 500 կմ ճանապարհների մանրակրկիտ ուսումնասիրություն էր իրականացվել դեռ 2012 թվականին, որի արդյունքում պարզվել էր, որ ՀՀ ճանապարհների 80%-ը հիմնանորոգման կարիք ունի:

Նշենք, որ Համաշխարհային մրցունակության զեկույցում ճանապարհների վատ որակով Ուկրաինայից հետո ԱՊՀ-ում երկրորդ տեղը Հայաստանն է զբաղեցնում, իսկ 144 երկրների շարքում՝ 80-րդը:

Ճանապարհների երկարակեցությունը միշտ խնդիր է եղել մեզանում: Նորակառույց ճանապարհները երկար չեն ծառայում, արագորեն շարքից դուրս են գալիս ու դառնում կարկատաններ: Իհարկե՝ դա առանց պատճառի չէ: Միաժամանակ, վերջին տարիներին հարյուր միլիոնավոր դոլարների վարկեր, դրամաշնորհներ, նվիրատվություններ ու պետական միջոցներ են ներդրվել ճանապարհների վերանորոգման վրա, ինչի արդյունքում ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը:

Ներկայացնում ենք, թե միայն մեր հաշվարկներով վերջին տարիներին որքան վարկ, դրամաշնորհ, ֆինանսական օգնություն և պետական միջոցներ են ծախսվել ճանապարհաշինության վրա և ինչ ունենք այսօր:

Մանրամասն՝ տեսանյութում:

Սևակ Հակոբյան