Կառավարության նիստի օրակարգում Սարհատ Պետրոսյանին ազատելու նախագիծն առայժմ ընդգրկված չէ

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

Կառավարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգը: Այս պահին օրակարգում ընդգրկված չէ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին աշխատանքից ազատելու որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետի մամուլի խոսնակը Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր, որ Սարհատ Պետրոսյանի աշխատանքից ազատման դիմումին Կառավարությունը կանդրադառնա առաջիկա նիստի ժամանակ:

Որպես աշխատանքից ազատվելու պատճառ՝ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքում նշել էր, որ չի կիսում Կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում: Պետրոսյանի խոսքով՝ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտների զարգացման համընդհանուր տեսլական պետք է լինի, որը տվյալ դեպքում չկա: Չնայած անշարժ գույքի շուկայում աննախադեպ ակտիվություն է, քաղաքաշինության ոլորտում հետընթաց կա՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։

Սարհատ Պետրոսյանը նշել է, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Պետրոսյանից իր հրաժարականի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ ստանալ մեզ առայժմ չի հաջողվել։

Նարեկ Կիրակոսյան