Ով էր Նորագավիթում սպանված տղամարդը․ նոր մանրամասներ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թվում է, կրակոցներն ու արյունալի հաշվեհարդարները երևանյան անցուդարձի մասն են դարձել։ Հոկտեմբերի 3-ի երեկոյան կրակոցներ են հնչել Նորագավիթ թաղամասում։

Հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որի կյանքը չի հաջողվել փրկել։ Առավոտյան նա մահացել է հիվանդանոցում։ Սպանվածը 48-ամյա վարորդ Սամվել Ավագյանն է, նա բազմանդամ ընտանիք ուներ, կին, երեխաներ։ Ավագյանը օրինավոր վարքով չի առանձնացել և բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, երկու անգամ բանտ է նստել։ 1998 թվականին նա դատապարտվել է ազատազրկման` անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով, իսկ 2001 թվականին` հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար։

Ավագյանը փողոցային կռիվների մասնակից է եղել։ Վերջին անգամ դատվել է 2008 թվականին, դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Ըստ Երևանի քրեական դատարանի դատավճռի՝ Ավագյանը, որն այն ժամանակ «Գազել» մակնիշի մեքենա էր վարում, ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանության մեջ է մտել մեկ այլ ավտոմեքենայի վարորդի հետ՝ «սիգնալ տալու» համար և դանակահարել նրան։ Ավագյանի սպանության գործով վարույթ է սկսվել` սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով։ Իրավապահները հարցաքննում են Ավագյանի հարազատներին։ Նորագավիթ թաղամասում շրջանառվող վարկածի համաձայն` կատարվածը հաշվեհարդար էր։

Սյուզան Սիմոնյան