Վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, դա օրենքով է կարգավորվում. Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ անձամբ վարչապետը կամ իր մամլո խոսնակը հստակ արտահայտված գնահատական տան՝ դա ճի՞շտ է, ճիշտ չէ՞, որովհետև երբեմն լինում են թևածող խոսակցություններ, ճիշտ կլինի, որ իրավասու պաշտոնատար անձինք հաստատեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկությանը, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, որովհետև ՀՀ-ում դեռևս 2013 թվականին ընդունվել է Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը, և օրենքով է այդ հարցը կարգավորվում, այսինքն՝ վարչապետն իրավունք չունի միանձնյա որոշում կայացնելու, կարող է խրախուսել, կարող է խրախուսային մեխանիզմ կիրառել, բայց աշխատավարձ բարձրացնելու, աշխատավարձը փոփոխելու իրավունքը վերապահված է բացառապես Ազգային ժողովին»,- նշեց Պետրոսյանը։

Հարցին՝ կառավարությունից պարզաբանումներ փորձելո՞ւ են ստանալ, նշեց, որ ընդամենը երեկ է ինֆորմացիան շրջանառվել, և իրենք այդ մասին խմբակցությունում կքննարկեն։

Լրագրողների այն հարցին, թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը հիմնավոր համարում է, պատասխանեց, որ Բաբայանի ձերբակալության հարցին ինքն իրավական գնահատական տալ չի կարող, որովհետև պետք է հիմքերն ուսումնասիրել։

«Բայց արդեն մի քանի ճանաչված իրավաբաններ հանդես են եկել այն պնդումով, որ 314 հոդվածի առաջին մասով չէր կարող ձերբակալվել, քանի որ այդ հոդվածի մասին կիրառելի է եղել անցած տարի ընդունված համաներման մասին օրենքը։ Այս առումով հիմքերը բավականին խարխուլ են»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Իսկ այն հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական ճնշում են փորձում կիրառել, պատասխանեց․ «Հրայր Թովմասյանի նկատմամբ, գիտեք, ես միշտ աշխատում եմ տալ իրավական գնահատական, հետո հնչեցնել քաղաքականը, որովհետև մենք պետք է տեսնենք՝ իրավապահ մարմինները որքանով են ճիշտ իրականացնում պետական վարչարարությունը, որ մենք այստեղ փորձենք գտնել կամ չգտնել քաղաքական էլեմենտ»,- իր խոսքը եզրափակեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։