Նորագավիթում հրազենային վնասվածքից 48-ամյա քաղաքացու մահվան դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 48-ամյա Ս. Ավագյանի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ավագյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ:

Սամվել Ավագյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դիտարկվող հասցեում գտնվող տաղավարում՝ առկա սեղանի և հարակից պատի վրա, հայտնաբերվել են հրազենային վնասվածքի նմանվող հետքեր: Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձինք:

Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական համալիր և դատաբժշկական փորձաքննություններ:

Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին:

04.10.2017թ.՝ ժամը 06:30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Ս.Ավագյանը, գիտակցության չգալով, մահացել է: