«Ցանկացած ոլորտի ղեկավարի նայի, կարող են լինել օգնական կամ խորհրդական». Ծառուկյանը՝ նախարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհ է «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ, ըստ նրա, միասնական քննարկման չեն գնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեղափոխությունից անցել է 1.5 տարի, բայց որևէ ներդրում չկա, ավելին՝ ներդրումները ոչ թե ավելանում են, այլ պակասում։

«Բոլորը մտածում էին, որ հեղափոխությունը եղավ, առավոտից իրիկուն աշխարհի հայությունը գալու է, գումարները դնելու է, բայց այդ բոլորը պետք է հասկանան, թե ներդրման համար ինչ է պետք։ Ոչ միայն պետք է դատարկ խոսքեր ասել, այլ լիարժեք օրենք ու պայման պետք է ընդունել, մարդուն հնարավորություն ու արտոնություն պիտի տրվի, ոչ թե ինչ-որ ծանոթ դիմի, որ թուղթ է բերում, իրեն հարկերից ազատում են, բայց այսպես տնտեսություն չի կարող զարգանալ»,- ասաց նա։

Ծառուկյանը կարծում է, որ երկրում ներդրումներ ապահովելու համար հարկավոր է միջազային փորձն ուսումանսիրել, օրինակ՝ Վրաստանի, Բելառուսի և այլն։ Նա շեշտեց՝ ներդրողը պետք է իրեն վստահ ու պաշտպանված զգա։

«Պետք է ներդրողն իրեն ուժեղ, պաշտպանված զգա, թե չէ փողատեր մարդը կգնա, ուրիշ երկրում ներդրում կանի։ Չմոռանանք, որ սաղ գալու են, կոռուպցիան վերանալու է, տեսեք՝ հերթ են կանգնելու, էսօր 70 տոկոս ներդրում չի կատարվում։ Էլի ծանոթով, բարեկամով ես անում, որ ուզում ես օրինակ լինի, ինչ-որ շարժ լինի։ Այսօր հարցեր են բարձրացնում, բայց իրենց հարցերն ընդունելի են, բոլորը տաղանդավոր են, իրենք փորձառու են: Փորձառու չկա, որ իրա կյանքում քարը քարին չի դրել, բայց քայլել ա Նիկոլ Փաշինյանի կողքին ու պաշտոններ են տվել»,- ընդգծեց նա։

Ծառուկյանի գնահատմամբ՝ իշխանության նման գործելաոճի պարագայում երկիրը չի կայանա։ Նրա հիշեցրեց, որ վաղուց է ասել՝ այս մոտեցմամբ տնտեսական հեղափոխություն չի կայանալու:

«Պետք է իմանալ՝ այդ ոլորտում ով է աշխատել, ով փորձ ունի և այլն: Պարոն Փաշինյանն այսպես պետք է որոշում կայացնի, պետք է կապ չունենա ծանոթ ու բարեկամ, պետք է կապ չունենա կուսակցական պատկանելիություն։ Ցանկացած ոլորտի ղեկավարին մի հատ նայեք, իրական կյանքում իր ճանապարհն ու կատարած փորձը։ Հա՛, իրենք կարող են լինել օգնականներ, խորհդականներ, թող կողքից նայեն ու սովորեն, երբ փորձ ձեռք կբերեն, կաշխատեն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան