Ի՞նչ է տեղի ունենում, և ինչո՞ւ ենք մենք դժգոհ․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ի՞նչ է տեղի ունենում, և ինչո՞ւ ենք մենք դժգոհ, և ո՞րն է ձեր մեղքը. Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս հարցերը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ձեր մեղքն այն է, որ օրինակ՝ բաներ կան, որ մերժելուց մի քիչ կարողանում եք հիմնավորել, բայց օրինակ՝ եկամտահարկի հետ կապված, երբ որ ասում ենք՝ վարձու աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով նույն աշխատավարձն է ստանում և ունենք օրենսդրության մեջ իրավիճակ, տեղ ունենք նման, ինչո՞ւ նրանք չկարողանան օգտվել նույն հիփոթեքային վարկի պետական ծրագրից։ Դուք ասում եք՝ մերժել են, որովհետև չկա հիմնավորում, Ֆինանսների նախարարությունն ասել է՝ տեխնիկական բաներ կան։ Էդ մեր Ֆինանսների նախարարությո՞ւնն է ասում, էդ էն նախարարությո՞ւնն է, որի նախարարին ասում են՝ աշխատավարձդ ինչքա՞ն ա, «Հետք»-ին պատասխանում է, որ գաղտնիք է, հայտարարագրով կասենք։ Էդ ֆինանսների նախարարությանը չե՞ք հարցրել, թե ո՞նց են աշխատավարձերը գաղտնի բարձրացրել»,- հարցեր բարձրացրեց Մարուքյանը։

Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին խոսելիս պատգամավորը նկատեց, որ ավագանու «Ելք» խմբակցությունը, որը որ «Ելք» դաշինքի ժամանակ գործում էր, Տարոն Մարգարյանի օրոք բերել են օրենք, սահմանափակել են ավագանու և՛ իրավունքները, և՛ քաղաքապետարանի թափանցիկությունը։

«Այդ ժամանակ նախագիծը եկել է մեր խմբակցություն, որ դա ներկայացնենք, և դա Փաշինյանի մոտ էր։ Հիմա այդ նախագիծը եկել է հանձնաժողով, և հանձնաժողովը մերժում է, ասում է՝ այնտեղ մի երկու բան կար, ասացինք՝ հանեք և այլն։ Այսինքն ինչ՝ այն ժամանակ, որ սահմանափակում էին, վատ էր, քննադատում էինք, որ ձեր իշխանությունն է՝ լավ է, թող մնա»,- նշեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։