Միայն Հրայր Թովմասյա՞նը մեզ հետ կապ ունի, իրենց ֆրակցիայի կեսը մեզ հետ կապ է ունեցել. Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Եկել եմ՝ իմ աջակցությունը հայտնելու սահմանադրականության համար պայքարող ՍԴ-ին և ՍԴ նախագահին: Եկել եմ նաև իմ վրդովմունքը հայտնելու այն մարդկանց, այն գործելաոճին, երբ իրավական գործընթացները խառնում են քաղաքականին, իսկ քաղաքականը՝ ընտանեկանին: Այսօր ԱԱԾ-ի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, այն, ինչ տեղի է ունենում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի՝ երեխաների և հոր նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան 37 թվականի ռեպրեսիաների ժամանակներում: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձ դեպի անցյալ՝ դեպի 37 թվական տեղի չունենա»,- հավելեց նա:

Էդուարդ Շարմազանովը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն  իրավական գործընթաց չի համարում. «Բոլոր նրանք, ովքեր «չեն կզում» այսօրվա ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ: Այսինքն՝ նախկին իշխանությունն ընտրել է միայն Հրայր Թովմասյանի՞ն: Միայն Հրայր Թովմասյա՞նը մեզ հետ կապ ունի: Իրենց ֆրակցիայի կեսը մեզ հետ կապ է ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում: