Հովիկ Աբրահամյանը հերքում է. նա ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հանձնարարական չի տվել. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ երկու շաբաթ է, ինչ լրատվական տարբեր ձևաչափերով ակտիվորեն քննարկվում է հայաստանյան դպրոցներում օտար լեզուների ու հատկապես ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի վերաբերյալ թեմաները:

Հարցի շուրջ հասարակության արձագանքը խիստ բացասական է:

Թեև կառավարության ներկայացուցիչներն, ի դեմս վարչապետի, փորձում են ամեն ձևով լղոզել, ու որքան հնարավոր է շուտ փակել թեման, բայց, այնուամենայնիվ, լրագրողական հստակ հարցադրումներից խուսափելն անհնարին եղավ: Օրակարգային թեմայի շուրջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով խնդրի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ էր անում, ասուլիս հրավիրեց, ու բավական անվստահ ու վախվորած հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը որևէ առնչություն չունի հայեցակարգի մշակման հետ:

Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա չենք կարող չնկատել նրա՝ «моя хата с краю» պահվածքը: Եռաբլուրում Կարապետյանը կեսբերան հայտարարեց, թե ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ հանձնարարական չի տվել: Այս ամենը դեռ քիչ էր՝ հայտարարությամբ հանդես եկավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով բավական մեծ ոգևորությամբ հայտարարեց, թե հայեցակարգի հանձնարարականը եղել է ոչ թե Կարապետյանի, այլ Հովիկ Աբրահամյանի ժամանակ: Ինչևէ, «Փաստ»–ին հաջողվեց կապ հաստատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Քննարկման թեմայի շուրջ Հ. Աբրահամյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ նման հայեցակարգի մշակման հանձնարարական չի եղել, հետևաբար, այն իր նախաձեռնությունը չէ:

Ինչպես տեսնում ենք՝ կծիկը գնալով ավելի է խճճվում: Հասարակության հետաքրքրությունը սպառելու և, ի վերջո, հասկանալու, թե որտեղից Անահիտ Բախշյանին փաստեր, որ հենց Աբրահամյանի ժամանակ է մշակվել հայեցակարգը, կապվեցինք նրա հետ ևս, ով, սակայն, վստահեցրեց, որ չունի հիմքեր ու հիմնավորումներ՝ օրերս իր կողմից արված հայտարարության հետ կապված: «Ես չունեմ փաստեր կամ ապացույցներ, որ հայեցակարգը մշակվել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ: Պարզապես հիմնվել եմ ԿԳ նախարարի խոսքի վրա, ով ասել էր, որ դա չի եղել գործող վարչապետի հանձնարարականը: Այստեղից արել եմ հետևություն, որ դա եղել է նախկին վարչապետի հանձնարարականը»:

Եվ հենց այստեղ է, որ զավեշտը հասնում է իր կուլմինացիոն կետին: Փաստորեն դուրս է գալիս, որ կոալիցիոն դաշնակիցները, «ապրելով» մեկ տանիքի տակ, «շուն ու կատու» են խաղում ու չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, և սա դեռ քիչ չէ՝ սեփական անհաջողությունները փորձում են բարդել ոչ ավել, ոչ պակաս, նախկին ղեկավարների վրա:

Ինչ վերաբերում է Բախշյանին, նա, իհարկե, հարգանքի արժանի վաստակ ունի, բայց քաղաքական հայտարարությունների մակարդակում թերանում է: Մյուս կողմից նախարարի ու վարչապետի ստեղծած թնջուկն այնպես է մոլորեցրել բոլորին, որ ոչ միայն տիկին Բախշյանը, այլ ցանկացած ոք կարող է մոլորվել: Հետաքրքրական է մեկ այլ բան: Երբ խոսվում է, օրինակ, ՌԴ քաղաքացիների կողմից ներքին անձնագրերով Հայաստան գալու և դրա շնորհիվ Հայաստանում զբոսաշրջության աճ գրանցելու մասին, Աբրահամյանի անունը մոռանում են: Երբ խոսվում է Հայաստան–Իրան հարաբերությունների՝ մասնավորապես տարանցիկ գազի մասին, Աբրահամյանի անունը մոռանում են, բայց երբ չեն գտնում՝ ի վերջո ով է տվել հանձնարարականը, հանկարծ հիշում են նախկին վարչապետին:

Հանրապետական ու դաշնակցական կոալիցիոն գործընկերները, թերևս լավ կանեն կողմնորոշվեն, թե ի վերջո ով է հանձնարարականի հեղինակը, այլապես իրարամերժ հայտարարությունների շղթան մոլորեցնում է մարդկանց: Չստացվի այնպես, որ հանկարծ պարզվի, որ ռուսաց լեզվի հայեցակարգի հեղինակն, ասենք, Վարդան Մամիկոնյանն է եղել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում