Մարդկանց ահաբեկելը իրենց պրիմիտիվ, տափակ ոճն է. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին իշխանության ներկայացուցիչները մի լավ ավանդույթ են ունեցել՝ իրենց ունեցվածքը գրանցել իրենց բարեկամների անունով: Այսօր խորհրդարանում լրագրողների հետե զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ աշխատակիցների այցին:

«Եվ հիմա տարօրինակ չէ, որ իրավապահ մարմինները ստուգում են, փորձում են ճշտել՝ արդյո՞ք այդ գրանցված գույքն օրինական  ձևով է ձեռք բերված»,- հավելեց նա:

Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, թե ԱԱԾ-ականներն ինչու են նախօրեին գնացել Հրայր Թովմասյանի հայրական տուն. «Բայց վստահ կարող եմ ասել, որ որևէ կապ չունի, թե դա ում հայրն է, քանի տարեկան է, ում բարեկամն է: Խոսքն օրինականության մասին է: Եթե տվյալ անձը չլիներ ինչ-որ մեկի հայրը, և լիներ տեղեկություն, մեկ է՝ այցելելու էին: Իմ հայրն էլ լիներ, մեկ է՝ այցելելու էին»:

Հարցին՝ ճնշում չէ՞, արդյոք, այն, որ երբ Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի ներկայացրած նախագիծը, դրանից հետո ԱԱԾ-ն Թովմասյանի հոր տուն այցելեց, Սիմոնյանը պատասխանեց. «Մենք այդ տրամաբանությամբ չենք շարժվում, որ չընդունեցին, գնանք էսինչի հորը բերենք: Դա իրենց պրիմիտիվ, տափակ տրամաբանությունն է, այդ ուժի գործելաոճը, գնալ մարդուն պատժելը, բանտեր նետելը»:

Մանրամասները՝ տեսանյութում: