Կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորումը պետք է ավելացվի. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ՀՀ-ում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է: ԱԺ-ում Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների թեմայով լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Հայաստանում կուսակցությունների ինստիտուտ, ըստ էության, չկա: Սոցհարցումների համաձայն՝ կուսակցությունների հանդեպ վստահությունը 2-ից 5  տոկոս է: Այս խորհրդարանի ֆունկցիան է՝ կերտել կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում: Եթե այս խորհրդարանը չհաջողի այս հարցում, ապա մենք երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն»,- ասաց բանախոսը:

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Կուսակցությունների ինստիտուտը զարգացնելու առաջնային պայմաններից մեկը պետական ֆինանսավորումն է:

«Կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորումը պետք է արմատապես ավելացվի, բայց ի՞նչ մեխանիզմով պետք է որոշվի, թե որ կուսկացությունը որքան գումար է ստանա: Մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին տալ հնարավորություն, որ այցելեն հարկային կամ այլ մարմին և որոշեն, թե իրենց հարկերից քանի տոկոսը որ կուսակցությանն ուղղվի»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան