Ինչո՞ւ է Երևանը թափանցիկությամբ վերջինը՝ եվրոպական 26 մայրաքաղաքների ցանկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական մայրաքաղաքներում տեղեկատվության մատչելիության մասին զեկույցում Երևանը վերջին տեղում է։ Հայաստանի մայրաքաղաքը զիջում է Ստոքհոլմին, Սարաևոյին ու Քիշնևին։ Քաղաքային իշխանություններից ամենաթափանցիկը, ըստ զեկույցի, Կիևն է։

2018-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» կողմից եվրոպական 26 մայրաքաղաքի իշխանությունների գործունեության թափանցիկության գնահատման համար 14 ցուցանիշ է ընտրվել։

Այսպես, առաջինը գնումների ընթացակարգն է։

«Երևանի քաղաքապետարանի պատասխանն այո է։ Կայքում առկա է տեղեկատվական բաժին, որում կա առանձին ենթաբաժին՝ գնումների վերաբերյալ։ Այստեղ կարող ենք տեսնել բոլոր գնումների վերաբերյալ հայտարարությունները, մրցույթների հայտարարությունները, որոնց վրա հղումներ կան դեպի Ֆինանսերի նախարարության համապատասխան կայք»,- ասում է ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։

Հաջորդ չափանիշը քաղաքային բյուջեի առկայությունն է։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը նշում է, Երևանի բյուջեի մասին տեղեկատվությունը գոհացուցիչ չէ․ «Երևանի բյուջեն առկա էր, սակայն առկա էր 9 ամսվա  կտրվածքով։ Վերջին երեք ամիսները բացակայում էին։ Բացի այդ, բյուջեի փաստաթուղթը pdf ձևաչափով էր, որը ոչ ընթեռնելի տարբերակով էր, այսինքն՝ տեխնիկական խնդիր կար։ Միևնույն ժամանակ, սակայն, կայքում առկա էր ինտերակտիվ բյուջեն, որտեղ նշված էր, թե որքան հատկացումներ կան առանձին ոլորտներին, ինչպես նաև տարվա կտրվածքով կատարված ծախսերը և մնացորդները»։

Քաղաքային բյուջեի վերջնական հաշվետվության դեպքում, ըստ զեկույցի, Երևանի պատասխանը կրկին թերի էր՝ մասամբ և ոչ ընթեռնելի։ Երևանյան իշխանությունները հրապարակելով պետական գնումների պայմանագրերը՝ բաց են թողել որոշ առևտրային կամ դրամաշնորհային պայմանագրեր․ մասնավորապես՝ հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայությունների մատակարարների հետ կնքած պայմանագրերը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով այն, որ զեկույցի ուսումնասիրության շրջանը համընկնում է քաղաքային նոր իշխանությունների գործունեության մեկնարկի շրջանի հետ, ոչինչ չի նշանակում․ «Առաջընթաց գրեթե չկա, և եթե այսօր լիներ այդ  չափումը, մենք կրկին կհայտնվեինք վերջին հորիզոնականում, ինչն արդյունքն է  այն բանի, որ քաղաքապետարանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը․ չհրապարակել այն, ինչ հնարավոր է չհրապարակել և նաև այն, ինչ օրենքն ուղղակիորեն չի պարտադրում»։

Զեկույցում կարևորվում է նաև քաղաքապետի և ավագանու անդամների աշխատավարձերի պաշտոնական դրույքաչափերի մասին տեղեկատվության հասանելիությունը։ Երևանի քաղաքապետարանը, թեպետ «Թրանսփարենսի ինթրնեյլշնլի» այս հարցմանը չի պատասխանել, զեկույցում նշվում է, որ  քաղաքապետարանի կայքում առկա է  քաղաքապետի մեկ ամսվա աշխատավարձի չափը՝ 1 մլն 200 հազար դրամ։ Ավագանու դեպքում հարցն այլ է․ այդ հաստիքը Հայաստանում չի վարձրատրվում։

«Ավագանին ստանում է իր գործունեության համար  սահմանված փոխհատուցում, որը, Երևանի պարագայում կազմում է ֆիքսված նվազագույն աշխատավարձի չափ և այդ գումարը նախատեսված է Երևանի բյուջեով։ Կայքում դա որպես էդպիսին զետեղված չէ և, կարծում եմ, որ այս առումով, համեմատությունն անելիս,  ուսումնասիրություն կատարողները պետք է հաշվի առնեին, որ դա  հասարակական հիմունքներով կատարվող աշխատանք է՝ ի տարբերություն բազմաթիվ այլ  քաղաքների»,- նշում է Դավիթ Խաժակյանը։

Ըստ զեկույցի՝ Երևանի քաղաքապետարանը չի հրապարակում նաև քաղաքապետի և ավագանու անդամների հայտարարագրերը։ Հարկ է նշել, որ քաղաքապետի հայտարարագրի ներկայացման պահանջը Հայաստանում  սահմանվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով, և այն հրապարակվում է Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում, այլ ոչ քաղաքապետարանի։  Համապատասխանաբար՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարագիրը նույնպես զետեղված է Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հարկ է համարում հիշեցնել, որ ուսումնասիրությունն արվել է քաղաքային իշխանությունների գործունեության սկզբում․ «Բացի նրանից, որ  քաղաքային իշխանությունն էր նոր ձևավորվել, նաև կոնկրետ  ստորաբաժանումներն էին նոր ձևավորվում և հասկանալի է, որ այս ցուցանիշներն արտացոլում են դրա նախընթաց ժամանակաշրջանի գործունության արդյունքը։ Ես կարծում եմ՝ սա շատ լավ մեկնակետ է մեզ համար՝ հասկանալու  և արդեն հաջորդ նմանատիպ զեկույցների ժամանակ համեմատելու տարբերությունները ու դրանից հետևություններ անելու»։

Զեկույցում նշված էր նաև քաղաքապետի ու ավագանու անդամների կոնտակտային տվյալների բացակայությունը։ Հակոբ Կարապետյանն այս կապակցությամբ նշում է․ «Մենք արդեն քայլեր ենք ձեռնարկում դա շտկելու համար։ Այդուհանդերձ, դա համարել  թափանցիկության ցուցիչ՝ ֆեյսբուքի, թվիթերի դարաշրջանում, երբ կոնտակները, այսինքն՝ անունով և լուսանկարով իդենտիֆիկացնել և մարդուց լրացուցիչ կոնտակտային տվյալներ ունենալն ամենևին դժվար չէ։ Ամեն դեպքում այո՛, ավելորդ չի լինի կայքում ևս ավելացնել ինչ-որ մեյլ կամ հեռախոսահամար։

Ամեն դեպքում, քաղաքապետարանի մամուլի քարտուղարի համար խոսուն փաստ է, որ զեկույցի վերջին հորիզոնականներում նաև  Ստոկհոլմը, Աթենքն, Հռոմն են։

Մինչդեռ, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի համար ցավալի է, որ Երևանը 26 մայրաքաղաքների շարքում թափանցիկությամբ վերջինն է։

«Կարծում եմ՝ այդ զեկույցից հետո գործադիր քաղաքային իշխանությունը մի փոքր կսթափվի և այդ ուղղությամբ կտանի աշխատանքներ, որովհետև այդ ցանկում կային քաղաքներ, որոնք, ցավալի է, որ մեզնից առաջ են։ Այդ հարցի մասին ավագանու առաջիկա նիստին կբարձրաձայնենք և կհորդորենք, որ հաջորդիվ ավելի բարենպաստ դիրքերով գտնվենք»,- ասում է ավագանու անդամը։

Միքայել Մանրիկյանը կիսում է Դավիթ Խաժակյանի այն կարծիքը, թե կապ չունի, որ քաղաքային իշխանությունները նոր են և ժամանակ է պետք․ «Բացարձակապես նշանակություն չունի, որ քաղաքային իշխանությունը նոր էր, քանի որ բոլորս էլ մեր քարոզարշավների ընթացքում ունեինք ոդեգրած հիմնական նախընտրական կետեր, որ պետք է իրականացնեինք։ Հետևաբար, եթե դու պատրաստակամ ես իշխանության ղեկը վերցնել, պետք է անմիջապես պատրաստակամ լինես տվյալ աշխատանքները կատարելու։ Նույնը վերաբերում է  երեկվա զեկույցին։ Այստեղ հղում անել, որ իշխանությունները նոր են կամ հին են, սուբկյեկտիվ եմ համարում»։

Քաղաքային նոր իշխանությունների գործունեության մեկամյակն ընդամենը մի քանի օր առաջ է լրացել։ Թե ինչ ցուցանիշներ կգրանցվեն «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հաջորդ զեկույցում, ցույց կտա ժամանակը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան