Կատալոնիայի առաջնորդը հանդես է եկել անկախության նոր հանրաքվե անցկացնելու օգտին

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորրան կարծում է, որ անհրաժեշտ է ինքնավարության անկախության նոր հանրաքվե անցկացնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է այսօր Կատալոնիայի խորհրդարանում ունեցած ելույթում:

«Եթե քվեատուփերի պատճառով մեզ դատապարտում են 100 տարվա բանտարկության, ապա պատասխանն ակնհայտ է. հարկավոր է քվեատուփեր տեղադրել ինքնորոշման հարցով քվեարկության համար»,- ասել է նա:

Տորրան, միաժամանակ, ընդգծել է, որ «դատարանը Կատալոնիայի առաջնորդին չի խանգարի շարունակել առաջ մղել նախաձեռնություններ, որոնք վերաբերում են շրջանի ինքնորոշմանը»:

Նշենք, որ նախօրեին Իսպանիայի Սահմանադրական դատարանը Տորրոյին նախազգուշացրել է քրեական հետևանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված դատական վճիռների խախտման դեպքում:

Մինչ այդ, Կատալոնիայում այս շաբաթվա սկզբից բողոքի ակցիաներ են անցկացվում: Ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով շուրջ 100 մարդ է տուժել, մեծ նյութական վնաս է հասցվել շրջանին: Այսօր առավոտյան էլ ցուցարարները փակել են որոշ ճանապարհներ և երկաթգծեր:

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը երկուշաբթի վճիռ կայացրեց անկախության հանրաքվեի կազմակերպմանը մասնակից կատալոնական քաղաքական գործիչների գործով՝ նրանց դատապարտելով մինչև 13 տարվա բանտարկության: Առավելագույն ժամկետը ստացել է ինքնավար մարզի կառավարության ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկերասը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում թագավորության կազմից դուրս գալու շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Ի սկզբանե Մադրիդը հանրաքվեն ոչ լեգիտիմ էր որակել և հրաժարվել էր ճանաչել դրա արդյունքները: Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման մասին բանաձևը, ինչին ի պատասխան՝ Իսպանիայի իշխանությունները գործի դրեցին Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչը թույլ տվեց սահմանափակել շրջանի ինքնակառավարումը: