Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ԱԺ-ն ունի պահուստային նախագծեր. Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Փամբուխչյանը ևս մեկ քայլ է համարում պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը դատախազությանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։

«Հիմա պետք է մենք հետևենք, տեսնենք, Արման Բաբաջանյանը ներկայացրել է բավականին հանգամանալից փաստեր: Քանի որ հիմա գտնվում է իրավական փուլում, ես զերծ կմնամ իրավական գնահատական տալուց»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։

Ըստ նրա՝ բազմաթիվ փաստեր դեռ կան ներկայացնելու, որպեսզի Հրայր Թովմասյանին դուրս մղեն ՍԴ-ից։

Իսկ հնարավո՞ր է նոր հիմքերով «Իմ քայլը» նոր նախագիծ ներկայացնի ՍԴ-ին, որպեսզի ևս մեկ փորձ կատարվի դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ-ում։ «Ամեն ինչ հնարավոր է, ներկա պահին չեմ կարող ասել, թե ինչ քայլեր կձեռնարկի ԱԺ-ն: Մենք խոստացել ենք, որ պետք է ունենանք նոր դատական համակարգ, և դրան հասնելու համար պետք է ամեն ինչ անենք»,- ասաց պատգամավորը։

Նա վստահեցրեց, որ ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակում հասնելու է խնդրի կարգավորմանը. «Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ԱԺ-ն ունի պահուստային նախագծեր»:

Մանրամասները՝ տեսանյութում: