Եթե պետք լինի, Վիտալի Բալասանյանն ապրիլյան հանձնաժողով կհրավիրվի հրապարակավ. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամեն օր մեր երկրի կյանքը, կարծես, պտտվում է Վիտալի Բալասանյանի հնչեցրած անհեթեթ օրակարգի շուրջ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղարի Վիտալի Բալասանյանի ասուլիսին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

«Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև իմ հնչեցրած հարցին, որը վերաբերում էր՝ կանչելո՞ւ ենք ապրիլյանի հանձնաժողովին իրեն, թե՞ ոչ: Ես ասել եմ, որ չենք կանչելու այն պարզ պատճառով, որ Վիտալի Բալասանյանն ապրիլյան դեպքերի ժամանակ որևէ իրավասություն չէր կարող ունենալ, որովհետև ինքը չի գտնվել Զինված ուժերի կառավարման համակարգում: Ինքը զորացրված է եղել վաղուց»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմին բոլորն են գնացել առաջնագիծ՝ աջակցելու մեր զինվորներին. «Նաև Վիտալի Բալասանյանը, ենթադրում եմ: Հայաստանից ազատամարտի մասնակից բազմաթիվ մարդիկ: Եվ որևէ մեկը դրանից չի դարձրել հերոսապատման նոր դրվագ»:

Քոչարյանը նշեց, որ Բալասանյանն ասուլիսի ժամանակ նաև ասել է՝ եթե Հայաստանից ինչ-որ կառույցներ իրավական հարթությունում իրեն հարցեր ունենան, ինքը չի պատրաստվում գալ, քանի որ Արցախի Հանրապետության քաղաքացի է:

«Ես դա լավ չհասկացա, բայց եթե անհրաժեշտություն լինի, ես հրապարակային կդիմեմ պարոն Բալասանյանին, և եթե ասելիք ունի, կկանչենք հանձնաժողով: Եթե դրա կարիքն ինքը զգա, թող գա»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: