Պաշտոնական Ստեփանակերտը վերահաստատել է, որ մենք հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը. Դավիթ Բաբայան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս հանդիպմանը քննարկվել են դասական և կոնկրետ թեմաներ. դասականի շրջանակներում անդրադարձ է կատարվել զինադադարի ռեժիմի պահպանմանը:

Այս  մասին    «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով   Ստեփանակերտում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների   հերթական  այցին:
«Պաշտոնական   Ստեփանակերտը   վերահաստատել է, որ   մենք  հավատարիմ  ենք    խնդրի   խաղաղ   կարգավորմանը, որը   պահանջում  լիարժեք    ձևաչափի   վերականգնում` ԵԱՀԿ  Մինսկի   խմբի  հովանու  ներքո,  պաշտոնական  Ստեփանակերտի    մասնակցությամբ:   Մենք  խոսել ենք  ajn  masin, որ  չի  կարող  լինել  վերադարձ  անցյալին: Արծարծվել   են  նաև  մարդասիրական  մի  շարք  հարցեր: Անդրադարձ  է  կատարվել վերջին  զարգացումներին, քննարկումններին: Հանդիպումը  կառուցողական  էր   ու  անմիջական»,-մասնավորապես  ասել է  Դ. Բաբայանը:
Նրա  խոսքով՝  այն, որ  բանակցային  գործընթացի  շարունակականությունն  ապահովվում  է,  ինքնին  առաջընթաց  է:
«Մենք  պետք  է գիտակցենք, որ  գործ  ունենք   ամենաբարդ    հակամարտություններից  մեկի  հետ,   և կարգավորման  մասին՝  որպես  այդպիսին,  դասական տարբերակով  դեռևս  վաղաժամ  է խոսել:  Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է համախմբված լինենք, ունենանք ուժեղ բանակ և վարենք ճիշտ  քաղաքականություն: Այն,  ինչ  ունենք  հիմա,  այսինքն    ստատուս-քվոն, դա  հենց    կարգավորում  է:  Այլ   տարբերակ  չկա, քանի որ  Ադրբեջանը  մի  բան  է    ցանկանում, իսկ   իրավիճակն  այլ  է: Հետևաբար, որպեսզի իրականությունը  և  Ադրբեջանի  պահվածքն    ինչ-որ  տեղ  համահունչ  լինեն, պետք  է  երկար  տարիների    տքնաջան  աշխատանք:  Դրա  համար  ես  չեմ ուզում, որ   հանդիպումներից, ելույթներից  ակնկալենք      ճակատագրական  փոփոխություն:  Առավել  ևս, որ  Ադրբեջանը  շարունակում  է  ռևանշիստական  քաղաքականության  վարումը»,-    նշել   է  Դ.  Բաբայանը:
Դ. Բաբայանի   խոսքով՝  ինչքան    շատ  լինեն      փաստարկված, հավաստիացնող    նյութեր և փաստաթղթեր, այնքան  Ադրբեջանն  իր  ապակառուցողական  քաղաքականության համար միջազգային  հանրության  կողմից   կստանա     գնահատական: