Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի նիստերից բացակայում է հարգելի պատճառներով. Իվետա Տոնոյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գագիկ Ծառուկյանը, որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, իր գործառույթներն է իրականացնում: Այս պահին էլ այցով գտնվում է արտերկրում, իսկ պարոն Ծառուկյանի բացակայությունների հետ կապված բոլոր հիմնավորումները ներկայացվում են Ազգային ժողովի նախագահին», – մանրամասնեց Տոնոյանը:

Իվետա Տոնոյանն անդրադարձավ նաև օրերս մամուլում աղմուկ բարձրացրած այն հարցին, որ իրենց խմբակցության մի քանի պատգամավորներ ևս Երևանում վարձով բնակարանների համար ԱԺ-ից 100 հազար դրամ փոխհատուցում ստանալու համար դիմումներ են ներկայացրել, ապա դիմումները հետ են վերցրել:

Տոնոյանը վստահեցրեց՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ճնշումներ չեն գործադրվել, ինչպես մամուլն է գրում. «Պարոն Ծառուկյանի հետ այդ թեմայով խոսելու հնարավորություն չի եղել, նա գործուղման է արտերկիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր պատգամավորների հետ կապված այդ հարցին, ապա կուզենայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ խմբակցությունների, այլ կուսակցությունների ներկայացուցիչների գործողություններին, որոնք ևս օգտվում են վարձով բնակարանի հնարավորությունից»:

Ավելի վաղ, խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Factor.am-ին ասել էր, որ դիմումը հետ է վերցրել, պատգամավորը, սակայն, պատճառների մասին չէր խոսել:

Նշենք, որ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով մարզերում բնակվող որոշ պատագմավորներ դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան