«Արմենիա» ԲԿ-ում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։

Նախնական տվյալներով՝ երեկ ՔԿՀ աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել ՔԿՀ-ում պատիժը կրող մի դատապարտյալի։ Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-ր կետով, ստեղծվել է քննչական խումբ, ասված է հաղորդագրությունում։